Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Հայկանուշ Ռեստորան

Հայկանուշ Ռեստորան

«Հայկանուշ» ռեստորանը գտնվում է պատմական Շարամբեյան փողոցում և «Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիրի» մասն է կազմում: Ռեստորանն ունի երկու հարկ ու կարող է տեղավորել մինչև 85 անձանց: Ռեստորանի ճաշասրահից տեսարան է բացվում դեպի Դիլիջանի փարթամ բնությունը: Մեր դիզայներները ճաշասրահը ձևավորել են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Դիլիջանի ճարտարապետության ոճով: Բարձր առաստաղը ծածկված է փայտե գերաններով և ջահերով, իսկ փայտե հատակը ծածկված է Թուֆենկյանի հայտնի ձեռագործ գորգերով: Ռեստորանում ստեղծված է ջերմ և հաճելի միջավայր, ինչը հիանալի է մտերմիկ ճաշ և հիշարժան հավաքույթներ կազմակերպելու համար:

Հյուրերը կարող են վայելել բազմաթիվ ավանդական ճաշատեսակներ, ինպիսիք են սնկով և ծիրանով ապուրը կամ շոգեխաշած նուռը` Հայաստանի երկու ամենահայտնի մրգերը: Ավանդական հայկական փլավը մատուցվում են հայկական պանիրների հարուստ տեսականու հետ: Այցելուներին նաև խորհուրդ է տրվում անտարբեր չանցնել ռեստորանի փռի կողքով, որտեղ թխվում են բացառիկ համի հացեր ու խմորեղեն: Փռի ամենահամեղ թխվածքներից է «Բյուրեղը»`թեթև խմորողեն լցոնված սպանախով և համեմված մսով:

 

ՖԻՐՄԱՅԻՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սնկով և ծիրանով ապուր

Հարուստ համով սնկի կրեմ-ապուր պատրաստված ծիրանի չորամրգով: Մատուցվում է թթվասերի և թարմ մաղադանոսի հետ:

Աղցան Դիլիջան

Սև ձիթապտղի, ոլոռի, բուլղարական պղպեղի, կանաչեղենի, տարբեր համեմունքների և թահինի սոուսի հաճելի համադրություն:

Տավարի շոգեխաշած միս նռան սոուսի մեջ

Տավարի շոգեխաշած միս նռան սոուսի մեջ, կանաչեղենի և համեմունքների համադրությամբ: Պատրաստվում է գազօջախում և մատուցվում կավե ափսեներով:

Ծեծված ցորենի փլավ ռեհանի տերևներով

Ցորենի փլավ պատրաստված ընտիր մակարոնի և ռեհանի հետ: Մատուցվում է սև բիբարով համեմված:

Ազնվամորու տերևներով փաթաթված տոլմա

Թարմ ազնվամորու տերևներ` լցոնված աղացած մսի խառնուրդով:

Լահմաջուն

Պատրաստվում է փռում մոցառելա և Հայկական պանրով և համեմված է չորացրած անանուխով:

Մեղրով կորկոտ

Մատուցվում է ընկույզով և դարչինով:

Ֆոտոդարանը դիտելու համար, խնդրում ենք սեղմել ներքևի նկարներին

Menu

Հայկանուշ Ռեստորան / Կարծիքներ

  • We found this gem after desperately looking for food in this rural mountain village. The staff is very friendly and speaks English, menus are also in English. We had great Armenian food in a cozy setting!

    monacosswe

  • Everything is just perfect. Huge menu, nice place. For sure I will go there once again. For me it is the best restaurant in Dilijan town.

    Gor H

  • I thought I was in Switzerland!the best place I've been in Armenia,the scenery was outstanding!The food and staff were just marvelous.

    Sona H