Հարսանիք Ավան Ձորագետ Հյուրանոցում

Հարսանիք Ավան Ձորագետ Հյուրանոցում

Հարսանեկան փաթեթը ներառում է.

  1. Անհատականորեն կազմված ճաշացանկ, ըստ Ձեր ճաշակի (տես ճաշացանկի նմուշօրինակը)
  2. Ճերմակ քաթանե սեղանի սփռոցներ
  3. Մեկ շիշ անվճար շամպայն, մրգեր և շոկոլադ նորապսակ զույգի համար
  4. Հարսանեկան ծես ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ժառանգության մաս կազմող բնաշխարհում
  5. Ամբողջ հյուրանոցը Ձեր և Ձեր հյուրերի տրամադրության տակ
  6. Նախաճաշ հաջորդ առավոտյան հարսանիքի բոլոր հյուրերի համար

Վճարովի հավելյալ ծառայություններ

  1. Շամպայնի բացօթյա հյուրասիրություն (ներառյալ նախուտեստների, ակրատների, մրգերի և զովացուցիչ ըմպելիքների ընտրանի)
  2. Հրավառություն (հավելավճար`առանձնահատուկ և անհատական ձևավորման համար)
  3. Սեղանների ձևավորում ծաղիկներով (հավելավճար`առանձնահատուկ և անհատական ձևավորման համար)
  4. Հատուկ Ձեզ համար ձևավորված հարսանեկան տորթ (հավելավճար`առանձնահատուկ և անհատական ձևավորման համար)

Ճաշացանկի նմուշօրինակ

  • 4 տեսակի աղցան, ըստ Ձեր ընտրության
  • 4 տեսակ նախուտեստ, ըստ Ձեր ընտրության
  • 3 հիմնական ճաշատեսակներ, ըստ Ձեր ընտրության (ձուկ, խոզի միս, տավարի կամ հավի միս): Բոլոր հիմնական ճաշատեսակները մատուցվում են խավարտի հետ
  • Մրգեր/պաղպաղակ
  • Թեյ/սուրճ
  • Զովացուցիչ ըմպելիքներ

Սույն փաթեթի նմուշօրինակը չի ներառում հարսանեկան տորթի, ծաղիկների, հրավառության և ոգելից խմիչքների արժեքը:

Եթե ցանկանում եք ամրագրել այս հարսանեկան փաթեթը կամ ցանկանում եք կազմակերպել Ձեր միջոցառումն ըստ Ձեր նախապատվության, խնդրում ենք կապվել մեզ հետ:

info@tufenkian.am

dzoraget@tufenkian.am

+(374 60) 741010
+(374 10) 520911

 

>
Book now