Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավան Ձորագետ Ռեստորան

Ավան Ձորագետ Ռեստորան

«Ավան Ձորագետ» ռեստորանում հյուրերն ունեն հնարավորություն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա բակում, որտեղից դիտարժան տեսարան է բացվում դեպի Դեբեդ գետը:

«Ավան Ձորագետը» հայտնի է իր մեկուսի և գողտրիկ տեղանքով, գեղեցիկ ավանդական ձևավորմամբ, համեղ խոհանոցով և հանգստավետ միջավայրով:

Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են հայկական ու վրացական ավանդական ճաշատեսակներ: Ի հավելումն այնպիսի վրացական ուտեստների, ինչպիսիք են Չախոբիլին (հավով, սոխով և լոլիկով պատրաստվող ճաշ) կամ խաշած կարմիր լոբին, ռեստորանը մասնագիտացած է տարբեր խոհանոցների մեջ`մատուցելով դասական հայկականը համեմված վրացական համեմունքների համադրությամբ, ինչպիսիք են սխտորն ու ընկույզը:

Ճաշից հետո հյուրերը կարող են վայելել կոկտեյլներ և լիցքաթափվել կից բարում/սպասասրահում:

 

ՖԻՐՄԱՅԻՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Աղցան«Ձորագետ»

Հազարով, վարունգով, լոլիկով և սև ձիթապտղով պատրաստված աղցան:

Կարմիր լոբով և ընկույզով պատրաստված ապուր

Չախոբիլի

Հավ, լոլիկ և սոխ պատրաստված ավանդական տարածաշրջանային եղանակով

Իշխանի ֆիլե կանաչեղենով

Գազօջախում տապակած իշխանի ֆիլե մատուցված թավայում դաղված սեզոնային կանաչիներով

Շեֆի պատրաստած հորթի միս

Բարակ շերտերով կտրտված հորթի միս թեթև տապակված իր արգանակի մեջ և համեմված կարմիր ու սև պղպեղով, կանաչ սոխով և հայկական համեմունքների փնջով

Շոկոլադե սոուսով դեղձ

Խորովված և կտրտված դեղձ, մատուցված չորամրգերի, շոկոլադի սոուսի, ընկույզի հետ և համեմված թարմ անանուխով

Menu

Ավան Ձորագետ Ռեստորան / Կարծիքներ

  • It was a very tasteful and delicious meal. Our group enjoyed our stay in this hotel very much.

    Thank You for Your hospitality.

    Andre Ugle

  • We feel like kings, and queens in the way you present us the meals (delicious) and the patience of Tigranuhi (she is wonderful and she has a wonderful smile). Thank you very much!!

    Rosetta

  • We are very grateful for excellent service and tasty food, served at Tufenkian Dzoraget Restaurant. This is not the first time we stay here and we will definitely be back.

    Traveller