Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Հարսանիք Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցում

Հարսանիք Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցում

Հարսանեկան փաթեթը ներառում է.

  1. Անհատականորեն կազմված ճաշացանկ, ըստ Ձեր ճաշակի (տես ճաշացանկի նմուշօրինակը):
  2. Ճերմակ քաթանե սեղանի սփռոցներ:
  3. Մեկ շիշ անվճար շամպայն, մրգեր և շոկոլադ նորապսակ զույգի համար:
  4. Հարսանեկան ծես Սևանա լճի թերակզու Սևանա վանքում (հեռավորությունը հյուրանոցից` 70 կմ, փոխադրավարձը ներառված չէ):
  5. Օթևան ամբողջ հյուրանոցում Ձեր և Ձեր հյուրերի համար (երկու և երեք անձի համար նախատեսված սենյակները ներառյալ):
  6. Նախաճաշ հաջորդ առավոտյան հարսանիքի բոլոր հյուրերի համար:
  7. Լողավազանային խնջույք հաջորդ օրը (յուրաքանչյուր հյուրի համար ներառյալ 1 կոկտեյլի արժեքը):

 

Հավելյալ վճարովի ծառայություններ

  1. Լողավազանի մոտ շամպայնի հյուրասիրություն (ներառյալ նախուտեստների, ակրատների, մրգերի և զովացուցիչ ըմպելիքների ընտրանի):
  2. Հրավառություն (հավելավճար` առանձնահատուկ և անհատական ձևավորման համար):
  3. Սեղանների ձևավորում ծաղիկներով (հավելավճար` առանձնահատուկ և անհատական ձևավորման համար):
  4. Հատուկ Ձեզ համար ձևավորված հարսանեկան տորթ (հավելավճար` առանձնահատուկ և անհատական ձևավորման համար):

Ճաշացանկի օրինակ

  • 4 տեսակի աղցան, ըստ Ձեր ընտրության:
  • 4 տեսակի նախուտեստ, ըստ Ձեր ընտրության:
  • 3 հիմնական ճաշատեսակներ, ըստ Ձեր ընտրության (ձուկ, խոզի միս, տավարի կամ հավի միս): Բոլոր հիմնական ճաշատեսակները մատուցվում են խավարտի հետ:
  •  Մրգեր/պաղպաղակ
  • Թեյ/սուրճ
  • Զովացուցիչ ըմպելիքներ

 

Սույն փաթեթի նմուշօրինակը չի ներառում հարսանեկան տորթի, ծաղիկների, հրավառության և ոգելից խմիչքների արժեքը:

Եթե ցանկանում եք ամրագրել այս հարսանեկան փաթեթը կամ ցանկանում եք կազմակերպել Ձեր միջոցառումն ըստ Ձեր նախապատվության, խնդրում ենք կապվել մեզ հետ:

[email protected]
[email protected]
+(374 10) 520 911
+(374 93) 947 891