Թուֆենկյանի փորձառությունը

Թուֆենկյանի փորձառությունը

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը Հայաստանի առաջին լյուքս դասի բուտիկ-հյուրանոցային ցանցն է: Ջեյմս Թուֆենկյանի կողմից հիմնադրված այս նրբաճաշակ հյուրանոցները ջերմ ընդունելություն են խոստանում թե գործարարներին, թե արկածասեր նորապսականերին, գործունյա պաշտոնյաներին, ընտանիքներին և թե էկզոտիկ վայրերի սիրահարներին` ներկայացնելով Հայաստանի ավանդույթներով հարուստ ժառանգությունը` ճարտարապետությունը, արվեստը, պատմական կոթողները, գեղատեսիլ բնապատկերներն ու ազգային խոհանոցը:

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցում հանգրվանած հյուրերը հնարավորություն ունեն վայելելու իրենց հանգիսը նրբաճաշակ սենյակներում ձևավորված Հայաստանի առաջատար չարտարապետների կողմից` հայտնի ինտերիերի ձևավորող Կլոդաղի խորհրդատվությամբ, կահավորված ձեռքի աշխատանքի կահույքով և հանրահայտ Թուֆենկյան գորգերով: Հյուրերը հնարավորություն ունեն այցելելու Թուֆենկյան գորգերի ցուցասրահ, որտեղ կարող են ծանոթանալ գորգագործության դարերից եկող ավանդույթներին: Թուֆենկյանի զբոսաշրջային տուրերը կազմակերպվում են դեպի Հայաստանի առինքնող գեղեցկությամբ գյուղերը, եկեղեցիներն ու լեռնագնացության համար հարմար տեղանքները:

Երևանի, Դիլիջանի, Սևանի և Լոռիի մեր հյուրանոցները համատեղում են գեղեցիկ ձևավորմամբ կառույցները բացառիկ հարմարավետության և բարձրակարգ սպասարկման հետ: Թուֆենկյանի նպատակն է հյուրերին ծանոթացնել Հայաստանի գյուղական վայրերին, որոնք իսկական չբացահայտված զբոսաշրջային երթուղիներ են: Հյուրանոցներից յուրաքանչյուրը` տեղակայված գյուղական գողտրիկ վայրում, տրամադրում է շքեղ սենյակներ` ձևավորված Հայաստանի լավագույն ճարտարապետների կողմից, կահավորված թանկարժեք նկարներով, կահույքով և Թուֆենկյանի հանրահայտ գորգերով` պատրաստված հայ գորգագործների կողմից: Հյուրերը կարող են համտեսել արևմտյան և արևելյան խոհանոցների ուտեստները, պատրաստված թարմ տեղական մթերքով և տարածաշրջանային բաղադրատոմսերով, որոնք մատուցվում են հյուրանոցի «Սևանա Լիճ» և «Երևան» ռեստորաններում` ձևավորված միջնադարյան հայկական ճաշասրահների ոճով: Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի հյուրերը կարող են մասնակցել զբոսաշրջային տուրերին, որոնք կազմակերպվում են դեպի Հայաստանի ամենագեղատեսիլ ու հիշարժան վայրերն, ինչպիսիք են Էջմիածինը, Աշտարակը, Բյուրականը, Ամբերդը, Գյումրին, Ջերմուկը, Սևանը, Սիսիանը, Լոռին և շատ այլ վայրեր: