Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Saint Valentine's Day at Tufenkian Kharpert

Saint Valentine's Day at Tufenkian Kharpert

Սիրով հրավիրում ենք Ձեզ նշելու սիրահարների տոնը՝ Սուրբ Վալենտինը, Երևանում գտնվող Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանում Փետրվարի 14-ին ժամը 19.00-ին։

Երեկոն կուղեկցվի “Granada la Banda” խմբի կենդանի կատարմամբ, տեղի կունենա Chronograph և Mia Dea Flower Boutique ընկերությունների կողմից նվերների խաղարկություն։

Սուրբ Սարգսի օրվա հատուկ մենյուն երկու անձի համար ներառում է՝

Պանրի տեսականի

Հայկական պանրի տեսականի «Լոռի», այծի, ոչխարի, «Չեչիլ» և ծխեցրած կամ, առկայության դեպքում՝ սեզոնային ընտրանի

Սմբուկի խյուս անանուխով և նուշով 

Խորոված սմբուկի խյուս, խառնած մածունի, կիտրոնի հյութի և սխտորի հետ` համեմված բոված նուշով, թարմ անանուխով և սև պղպեղով

Ծառի սնկով աղցան

Թարմ հազար, լոլիկ, տապակած սմբուկ և ծառի  սունկ, համեմված թահինի և պնդուկի նրբահամ սոուսով

Տավարի միս սեվ սալորաչրով և գինու սոուսով

Տավարի խճողակ՝ լցոնված սև ալորաչրով: Մատուցվում է կարմիր գինու սոուսով

 

-ԿԱՄ-

 

Իշխանի ֆիլե տապակած կանաչիով

Իշխանի ֆիլե փաթաթած սեզոնային տապակած կանաչիով: (մատուցվող չափաբաժինը՝ մոտ 300գր ֆիլե)

Տապակած կարտոֆիլ (Պյուրե)

Գինի տնական 2 բաժակ

Թահինով շոկոլադով թխվածք

Հալեցված շոկոլադով տորթ, որը մատուցվում է վանիլային պաղպաղակով

 

Ջուր, հանքային ջուր

Թեյ, սուրճ

 

Գինը երկու անձի համար: 18,000 ՀՀԴ

(Գինը չի ներառում 10% սպասարկման վճարը)

 

Շտապեք ամրագրել՝ զանգահարելով +374 60 501030 հեռախոսահաարով:

Ծաղկային ձևավորումը տրամադրում է Mia Dea Flower Boutique: