Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Սուրբ Սարգսի տոնը Թուֆենկյան Խարբերդում

Սուրբ Սարգսի տոնը Թուֆենկյան Խարբերդում

Սիրով հրավիրում ենք Ձեզ նշելու երիտասարդների և սիրահարների տոնը՝ Սուրբ Սարգիսը Երևանում գտնվող Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանում Փետրվարի 11-ին՝ շաբաթ օրը։

Սուրբ Սարգիսը Հայ Առաքելական եկեղեցու՝ ժողովրդի կողմից ամենասիրված տոներից մեկն է, որի խորհուրդը Փետրվարի 11-ին ժամը 19:00 կներկայացնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տ․ Զաքարիա վարդապետ Բաղումյանը։ 

Երեկոն կուղեկցվի դաշնամուրի կենդանի նվագակցությամբ, հյուրերին կառաջարկվեն օրվա խորհրդանիշ աղի բլիթներ, ինչպես նաև տեղի կունենա տարեհաց գաթայի հյուրասիրություն, որի ժամանակ հաջողակ շահողը կստանա անակնկալ նվեր Թուֆենկյան ընկերությունից։

Սուրբ Սարգսի օրվա հատուկ մենյուն երկու անձի համար ներառում է՝

Տապակած ծիրանով ու ընկույզով գնդիկներ

Ծիրանի, ընկույզի, քերած գազարի հարուստ համային համադրություն

Կոտեմով, խոզապուխտով և «Ռոկֆոր» պանրով աղցան

Կոտեմ, «Ռոկֆոր» պանիր, տապակած խոզապուխտ, չերրի լոլիկ և գլուխ սոխ՝ համեմված քունջութի սերմով ու սոուսով

Մսով «Բորանի»

Հորթի մսի և շագանակի համադրությունը՝ թխված կավե ամանով ջեռոցի մեջ և ծածկված շերտավոր խմորով

ԿԱՄ

Հավը կծու նարնջի սոուսով

Նարնջով եւ քաղցր համեմունքներով պատրաստված հավ: Մատուցվում է մածունի եւ անանուխի սոուսով

Տապակած կարտոֆիլ (Պյուրե) 

Գինի տնական 2 բաժակ

Տաք գաթա

Հայկական ավանդական կարկանդակ՝ լցոնված ընկույզով և համեմունքներով, որը մատուցվում է տաք վիճակում, քամած մածունով (մատուցվող չափաբաժինը՝ 2 հատ)

Ջուր, հանքային ջուր

Թեյ, սուրճ

 

Գինը երկու անձի համար՝ 14,000դր

(Գինը չի ներառում 10% միջնորդավճարը)

 

ՇՏԱՊԵ՛Ք ԱՄՐԱԳՐԵԼ՝ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՎ 060501030 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ։

Ծաղկային ձևավորումը տրամադրում է Mia Dea ծաղկի սրահը։