Գետափնյա միջնադարյան ամրոց
Ավան Ձորագետ Հյուրանոցը գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս` Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքաների կես ճանապարհին: Թեպետ կառուցվել է 2004 թվականին (գլխավոր մասնաշենքը), սակայն Ավան Ձորագետ Հյուրանոցի արտաքին ձևավորումը արված է ավանդական ոգով և այցելուի մոտ տպավորիչ վերհուշներ ու զգաղոցություններ է առաջացնում միջնադարյան հայկական ամրոցների մասին: Կառույցը երեսապատված է բազալտով և ամբողջովին տոգորված է հայկական մշակույթով. ներքին բակը զարդարված է Խոյի քանդակով, որի ոտքերն ու կողերը նախշազարդված են հայկական բանահյուսության նկարներով, սրահի պատերն ու կամարաձև մուտքերը ձևավորված են հայկական գրերով:
Ավան Ձորագետ Հյուրանոցը տեղեկայված է Դեբեդ գետի ափին` Կովկասյան լեռների անտառաշատ ու ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հինավուրց կոթողներով հիանալուց, ձկնորսությամբ զբաղվելուց կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ, Ավան Ձորագետ Հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն զմայլվելու Դեբեդ գետի վեհաշունչ տեսարաններով ու վայելելու հայկական հյուրասիրությունն ու լեռնաշխարհի անդորրը:
Ավան Ձորագետ Հյուրանոցն ունի բար ու հյուրասրահ և հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի Դեբեդը: Ռեստորանի հայկական ու վրացական խոհանոցի խորտիկները լիովին կբավարարեն ամենանուրբ քիմքը:
Ավան Ձորագետ Հյուրանոցի գլխավոր մասնաշենքում կա 34 սենյակ, 26 հյուրասենյակ, 6 լյուքս համար և 2 Նախագահական համարներ, ինչպես նաև 20 սենյակ նոր մասնաշենքում (բացվել է 2011 թ.-ին), որտեղ կան նաև Ջունիոր լյուքս և «Ամրոց» լյուքս համարներ ու նրբաոճ Դյուպլեքսներ: Ընդարձակ հյուրասրահները և ննջասենյակները շքեղ կահավորված են ձեռքի աշխատանքի կահույքով և բարձորակ պարագաներով:
Սենյակներն ունեն փոքրիկ սեղան և գրասեղան պատրաստված երկաթից և տեղական բազալտից, ինչպես նաև ընկուզենու փայտից պատրաստված պահարաններ, զգեստապահարան-սենյակներ, երկաթաձույլ, ձեռքով պատրաստված հագուստի կախիչներ: Մահճակալները հարդարված են «Sealy Crown Jewel» դոշակներով, իսկ գլխամասերի ձևավորումն արված է երկաթով: Հատակին գցված են Թուֆենկյանի հայտնի ձեռագործ գորգերը, որոնք հյուրերի համար ստեղծում են լրացուցիչ հարմարավետություն ու տալիս շքեղության զգացողություն: Ընդարձակ լոգասենյակները սալիկապատված են բազալտով և ունեն ցնցուղի ապակյա խցիկներ:
Նախագահական համարը մեր ամենից ընդարձակ և շքեղ սենյակն է: Այս նրբաոճ սենյակը պարզապես կատարյալ ընտրություն է ինչպես ընտանիքի հետ ճամփորդողների, այնպես էլ միայանակ հանգիստը գերադասողների համար:
Դիտել
Վայելեք Ձեր հանգիստ քունը ընդարձակ մեծ երկտեղանի մահճակալի մեջ` ծածկված ջերմ բրդյա վերմակով: Սենյակում լրացուցիչ հարմարավետության համար կա բացվող բազմոց և երրորդ հյուրը, անհրաժեշտության դեպքում, առանց դժվարության նույնպես շատ լավ կտեղավորվի:
Դիտել
Մեր Միջին չափի սենյակներն ունեն երկու առանձին մեկտեղանոց մահճակալներ, իսկ փոքր առանձին պատշգամբից տեսարան է բացվում դեպի ներքին բակը: Այս սենյակներն ավելի փոքր են, սակայն ապահովված են միևնույն բարձրակարգ հարմարություններով, ինչ հյուրանոցի բոլոր հյուրասենյակները:
Դիտել
Լյուքս սենյակները գտնվում են հյուրանոցի երկրորդ և երրորդ հարկերում և տրամադրում են շքեղ պայմաններ ու նրբաճաշակ ձևավորված ընդարձակ տարածք, որը հարմար է լիցքաթափվելու և գործնական հանդիպումների համար: Լյուքս համարներն ունեն ընդարձակ պատշգամբներ, որտեղից տեսարան է բացվում ներքևում տարածվող Դեբեդ գետը:
Դիտել
Երկրորդ մասնաշենքի Լյուքս համարը մեր ամենառոմանտիկ ու ընդարձակ սենյակներից մեկն է: Այն գտնվում է երկրորդ մասնաշենքում և տեղավորված է երկու հարկում: Այս համարը կատարյալ է ընտրություն է ինչպես ընտանիքի հետ ճամփորդողների, այնպես էլ միայանակ հանգիստը գերադասողների համար: Երկրորդ մասնաշենքի Լյուքս համարը առաջարկում է ընդարձակ ու նրբաոճ հանգիստ, իսկ սենյակից բացվում է հիանալի համայնապատկեր դեպի Դեբեդի կիրճն ու շրջակայքը:
Կիսալյուքս համարները երկրորդ մասնաշենքի երրորդ հարկում են, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի շրջակա բնաշխարհը: Կիսալյուքս սենյակներում ապահովված է նրբաոճ միջավայր, ինչը պարզապես կատարյալ ընտրություն է հանգիստն անցկացնելու համար:
This elegant two story guest room is located on the first floor of the Second Building. The Duplex features a French balcony which opens to beautiful views of the Debed River and surrounding area.
«Ավան Ձորագետ հյուրանոցն» իր հյուրերին է առաջարկում շքեղ սենյակներ` կահավարված առաջին անհրաժեշտության պարագաներով: Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզով հոսող Դեբեդ գետի ափին` Հայաստանի ու Վրաստանի մայրաքաղաքներ Երևանի ու Թբիլիսիի ճանապարհին` «Ավան Ձորագետ հյուրանոցը» հիանալի վայր է ընկերական հավաքներ, հարսանեկան միջոցառումներ ու կնունքներ, բիզնես ընթրիքներ կազմակերպելու կամ պարզապես լիցքաթափվելու համար: