Մասնակցելով խոհարարական դասընթացներին` հյուրերը հնարավորություն կունենան սովորելու`պատրաստել «խնձորի թխվածք», «խաղողի թփով տոլմա» և «ոսպով քյուֆթա»: Դասընթացի մասնակիցները կհամտեսեն դասի ընթացքում պատրաստված ուտեստները, ինչպես նաև ճաշացանկի տեսականին: Խոհարարական դասընթացները կազմակերպվում են 13.00-ից մինչև 18․00 ,` 3-ից 10 մասնակից խմբերի համար: Դասընթացը տևում է մինչև 1.5 ժամ։
Դասընթացի ճաշացանկի մեջ են մտնում Լոռի պանիրը, ոսպի քյուֆթան, հացը/լավաշը, խնձորի թխվածքը, խաղողի թփով տոլման, թեյը/սուրճը և ջուրը:
Խոհարարական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել երկու օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:
* Այցելություններ դեպի եկեղեցիներ և վանքեր, ինչպես նաև ձիավարություն կազմակերպելու համար խնդրում ենք դիմել ընդունարան։