Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness
Book now

Ավան Ձորագետ Հյուրանոց+374 93 947889, [email protected]

Նախագահական սենյակ

Եթե Ձեզ անհրաժեշտ է հարմարավետ համար իրեն կից սենյակով և որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի գետը, ապա նա Նախագահական համարը լավագույն ընտրությունն է Ձեզ համար:

Մոտ 70 քմ մակերեսով Նախագահական սենյակներն ընդարձակ տարածք են տրամադրում հանգստի և լիցքաթափման համար: Սկսեք յուրաքանչյուր օրը թարմ ու առույգ` հանգստանալով մեծ երկտեղանի մահճակալին` հարդարված «Crown Jewel Sealy Mattress» դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Առանձին հյուրասրահում կգտնեք հարմարավետ բազմոց ու փափուկ բազկաթոռներ, որոնք կատարյալ են ժամանցի, ընթերցանության կամ էլ պարզապես պատշգամբից բացվող տեսարանը վայելելու համար: Ննջարանին կից կա լոգասենյակ` (զուգարանի հետ միասին) լոգարանով և ցնցուղով: Համարն ունի նաև խորհրդատվությունների փոքր սենյակ և առանձին պատշգամբ, որից մուտք է բացվում դեպի ներքին բակը` հորդացող Դեբեդին նայող համայնապատկերով:

Ավան Ձորագետ Հյուրանոցի բոլոր սենյակներն ու լյուքս համարները համալրված են թեյ և սուրճ պատրաստելու մեքենաներով, արբանյակային հեռուստատեսությամբ, փոքր սեղանով, գրասեղանով, ֆենով և և անհատական կառավարվող օդորակիչով: Վայելեք Ձեր հանգիստը` շքեղ բամբակյա խալաթով ընկողմանելով հարմարավետ բարձերով հարդարված փափուկ մահճակալի վրա:

  • Ընդարձակ երկտեղանոց մահճակալ
  • Լոգարան
  • Ցնցուղ
  • Լոգասենյակի պարագաներ
  • Հողաթափեր
  • Խալաթ
  • Ֆեն
  • Սուրճ պատրաստելու մեքենա
  • Թեյ, սուրճ
  • Ջուր
  • Սառնարան
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Օդորակիչ
  • Գանձապահարան
  • Առանձին պատշգամբ
  • Խորհրդատվության սենյակ