Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness
Book now

Ավան Ձորագետ Հյուրանոց+374 93 947889, [email protected]

Ընդարձակ սենյակ

Մոտ 30 քմ մակերես զբաղեցնող Ընդարձակ սենյակները գտնվում են երկրորդ և երրորդ հարկում և ավելի փոքր են, քան լյուքս սենյակները, սակայն ունեն միևնույն բարձր որակն ու հարմարավետությունը: Ընդարձակ սենյակներն ունեն մեծ երկտեղանի մահճակալ և ծածկված են «Sealy Crown Jewel» դոշակներով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Հյուրասենյակը բաղկացած է ննջարանից, նստելու համար նախատեսված տարածքից ու բազմոցից, ինչը կատարյալ է հանգստանալու, ընթերցանությամբ զբաղվելու կամ պարզապես տեսարանով զմայլվելու համար: Լոգարանում կգտնեք յուրահատուկ ձևավորմամբ ապակեծածկ զարդապահարան, բազալտե հատակ ու չժանգոտող մետաղյա ձևավորմամբ պարագաներ և խավապատ բամբակյա սրբիչների մեծ տեսականի, բազմազան բարձրորակ շամպուններ, օճառներ և հիգիենայի պարագաներ: 

Ավան Ձորագետ Հյուրանոցի բոլոր սենյակներն ու լյուքս համարները համալրված են սարնարանով, թեյ և սուրճ պատրաստելու մեքենանյով, արբանյակային հեռուստատեսությամբ, փոքր սեղանով, գրասեղանով, ֆենով և և անհատական կառավարվող օդորակիչով:

  • Ընդարձակ երկտեղանոց մահճակալ
  • Լոգարան / կամ ցնցուղ
  • Լոգասենյակի պարագաներ
  • Հողաթափեր
  • Ֆեն
  • Սուրճ պատրաստելու մեքենա
  • Թեյ, սուրճ
  • Ջուր
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Օդորակիչ
  • Գանձապահարան
  • Առանձին պատշգամբ կամ ֆրանսիական պատշգամբ