Մոտ 28 քմ մակերես զբաղեցնելով` Ավան Ձորագետ Հյուրանոցի Միջին չափի սենյակներն առաջարկում են համրարավետ հանգիստ: Միջին չափի սենյակներն ունեն երկու առանձին մեկտեղանոց մահճակալներ հարդարված «Sealy Crown Jewel» դոշակներով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Հյուրասենյակը բաղկացած է մեկ սենյակից և կատարյալ է հանգստանալու, ընթերցանության կամ պարզապես սենյակից բացվող տեսարանով հիանալու համար: Լոգարանում կգտնեք յուրահատուկ ձևավորմամբ ապակեծածկ զարդապահարան, բազալտե հատակ ու չժանգոտող մետաղյա ձևավորմամբ պարագաներ և խավապատ բամբակյա սրբիչների մեծ տեսականի, բազմազան բարձրորակ շամպուններ, օճառներ և հիգիենայի պարագաներ: Համարի առանձին պատշգամբից հիասքանչ տեսարան է բացվում դեպի արագահոս Դանուբը, հյուրանոցի այգին և մոտակա գյուղը:
Ավան Ձորագետ Հյուրանոցի բոլոր սենյակներն ու լյուքս համարները համալրված են սարնարանով, թեյ և սուրճ պատրաստելու մեքենայով, արբանյակային հեռուստատեսությամբ, փոքր սեղանով, գրասեղանով, ֆենով և և անհատական կառավարվող օդորակիչով: