Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness
Book now

Ավան Ձորագետ Հյուրանոց+374 93 947889, [email protected]

Լյուքս համար

Մոտ 50 քմ մակերես զբաղեցնող լյուքս համարները չափերով երկրորդն են Ավան Ձորագետ Հյուրանոցի գլխավոր մասնաշենքում: Վայելեք Ձեր հանգիստ քունը ընդարձակ մեծ երկտեղանի մահճակալին` ծածկված ջերմ բրդյա վերմակով: Սենյակում լրացուցիչ հարմարավետության համար կա բացվող բազմոց և երրորդ հյուրը, անհրաժեշտության դեպքում, առանց դժվարության նույնպես շատ լավ կտեղավորվի: Ննջարանին կից կա լոգասենյակ (զուգարանի հետ միասին)` լոգարանով կամ ցնցուղով: Լյուքս համարն ունի առանձին պատշգամբ, որտեղից տեսարան է բացվում ներքևում տարածվող Դեբեդ գետը:

  • Ընդարձակ երկտեղանոց մահճակալ
  • Լոգարան
  • Ցնցուղ
  • Լոգասենյակի պարագաներ
  • Հողաթափեր
  • Խալաթ
  • Ֆեն
  • Սուրճ պատրաստելու մեքենա
  • Թեյ, սուրճ
  • Ջուր
  • Սառնարան
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Օդորակիչ
  • Գանձապահարան