Կատարյալ անդորր, հանգիստ և լիցքաթափում…
Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կառուցված է Ծափաթաղ գյուղի գեղատեսիլ համայնապատկերին: Վերջինս Սևանա լճի ափին գտնվող փոքրիկ գյուղ է, որտեղ զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ և գտնվում է Երևանից 126 կմ հյուսիս-արևելք: Հյուրանոցն ունի 34 սենյակ այդ թվում նաև ընդարձակ և շքեղ դուպլեքսներ և լյուքս համարներ:
Ծափաթաղի ջերմ կլիման ստեղծում է հանգստի համար անհրաժեշտ հիանալի պայմաններ և հյուրերը հնարավորություն ունեն իրենց հագիստը վայելելու աշխարհի ամենաբաձրադիր լճերից մեկի ափին: Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցն առաջարկում է ժամանցի լայն հնարավորություններ, ինպիսիք են բիլիարդը, բացօթյա լողավազանը, տաք լոգարանն ու սաունան և սեղանի թենիսը: Հյուրանոցն իր հաճելի հյուրասրահով իդեալական վայր է հանգիստն անցկացնելու համար այստեղ հյուրերը կարող են վայելել զվարճանքի համար նախատեսված տարբեր հարմարությունները, ընկողմանել նստելու համար նախատեսված տարածքում, լիցքաթափվել բացօթյա լողավազանին կից հանգստի տարածքում կամ էլ անցկացնել երեկոն Հայաստանի ամենաաստղաշատ երկնքի տակ:
Հյուրանոցի ռեստորանը մասնագիտացած է Սևանա լճի թարմ ձկներով պատրաստված ճաշատեսակների պատրաստման մեջ: Բացօթյա բակի ճաշասրահից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սևանաի լիճն ու շրջակա բնաշխարհը:
Եթե Ձեզ անհրաժեշտ է հարմարավետ վայր հանգիստն անցկացնելու համար, ապա Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կատարյալ ընտրություն է:
Հյուրանոցը գործում է սեզոնային հաճախականությամբ և բաց է Ապրիլի 15-ից մինչև Հոկտեմբերի 1-ը:
Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցն ունի 34 սենյակ, 18 հյուրասենյակ, 14 դուպլեքս և 2 լյուքս հյուրասենյակներ: Ձեղնահարկի հարմարավետ ննջասենյակները առանձանալու համար կատարյալ վայր են: Սենյակները կահավորված են փոքր սեղաններով և գրասեղաններով պատրաստված երկաթից ու բազալտից: Սենյակներն ունեն ընկուզենու փայտից պատրաստված պահարաններ, զգեստապահարան-սենյակներ, երկաթաձույլ և ձեռքով պատրաստված հագուստի կախիչներ: Միջին երկտեղանի մահճակալները հարդարված են «Sealy Crown Jewel» դոշակներով, իսկ գլխամասերի ձևավորումն արված է երկաթով: Հատակին գցված են Թուֆենկյանի հայտնի ձեռագործ գորգերը: Ընդարձակ լոգասենյակները սալիկապատված են տեղական կանաչ քարով:
Այս երկհարկանի սենյակները գտնվում են հյուրանոցի առաջին հարկում: Ունենալով ուղիղ մուտք դեպի հյուրանոցի լողավազանն ու բարը` այս համարները հիանալի են ինչպես ընտանեկան, այնպես էլ միայնակ հանգստանալ ցանկացողների համար: Առանձին պատշգամբից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճն ու Ծափաթաղ գյուղը:
Վայելեք Ձեր հանգիստ քունը ընդարձակ միջին երկտեղանի մահճակալի մեջ` ծածկված ջերմ բրդյա վերմակով: Սենյակում լրացուցիչ հարմարավետության համար կա բացվող բազմոց և երրորդ հյուրը, անհրաժեշտության դեպքում, առանց դժվարության նույնպես շատ լավ կտեղավորվի:
Մեր Փոքր սենյակներն առաջին հարկում են, ունեն միջին երկտեղանի մահճակալներ և գեղեցիկ տեսարան, որ բացվում է դեպի Սևանա լիճն ու Ծափաթաղ գյուղը: Փոքր սենյակները չափերով պակաս ընդարձակ են, սակայն ապահովում են նույնպիսի բարձրորակ հանգստի պայմաններ, ինչպես հյուրանոցի բոլոր հյուրասենյակները:
Լյուքս համարները համարվում են մեր ամենաընդարձակ սենյակները և իդեալական են ինչպես ընտանեկան, այնպես էլ միայնակ հանգստի համար: Ձեր առանձին պատշգամբից հնարավորություն կունենաք հիանալու Սևանա լճի և շրջակայքի գեղատեսիլ տեսարաններով ու հատկապես զմայլվելու արևամուտի ապշեցուցիչ հմայքով:
Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց հյուրանոցն առաջարկում է հետևյալ հարմարությունները.