Նկարագրություն: Լիցքաթափվեք ու կազդուրվեք մասնակցելով արևածագին ու երեկոյան հյուրանոցի կողմից անցկացվող յոգայի դասերին: Մեր` յոգայի փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ թոթափել սթրեսն ու վայելել հանգիստը հյուրանոցում մնալու ընթացքում: Դասերը կազմակերվում են կամ հյուրանոցի անդորրավետ այգում, որտեղից տեսարան է բացվում դեպի լիճը կամ էլ Պոպոքանոցի այգում, որը գտնվում է Ծափաթաղ գյուղի հարավ-արևելքում:
Պայմանները: Յոգայի դասերի տևողությունը 2-2.5 ժամ է և կազմակերվում է առնվազն հինգ հոգանոց խմբի համար: Հյուրանոցը տրամադրում է յոգայի գորգերը:
Նկարագրությունը: Խոհարարական դասերին մասնակցելով` հյուրերը կսովորեն, ինչպես պատրաստել «Զանազան» ռեստորանի բացառիկ ճաշատեսակները, այդ թվում նաև պահածոյացված դդմիկով աղցան, հումուս և իշխանի ֆիլեով լցոնված լավաշ: Մասնակիցները կհամտեսեն դասընթացի ժամանակ պատրաստված ուտեստները` ստանդարտ ճաշացանկի տեսականու հետ (օր.` լոլիկով, վարունգ և պանրով աղցան, Լոռի պանիր, հաց/լավաշ, թեյ/սուրճ և ջուր):
Պայմանները: Խոհարարական դասընթացներին մասնակեցելու համար անհրաժեշտ է հերթագրվել երկու օր առաջ, իսկ դասերը կկազմակերպվեն կեսօրից հետո ժամը 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում: Դասերին կարող են մասնակցել 3-ից մինչև 10 անձիք: Տևողությունը մինչև 1.5 ժամ:
Նկարագրությունը: Հիանալի առիթ երեխաների հետ հանգստյան եկած մեր հյուրերի համար` ընտանյոք հանդերձ զգալու ճամբարի իրական շունչը: Ժամանցն իր մեջ ներառում է բացօթյա վրան, խարույկ, ճամբարային խաղեր և ճամբարին հարմար սպասք` ճաշ պատրաստելու համար: Հյուրանոցի աշխատակիցը կընկերակցի Ձեզ ամբողջ ընթացքում` ապահովելով Ձեր ընտանիքի համար հաճելի ժամանակ: Մենք ունենք հատուկ նորոգված ու պատրաստված ճամբարային տարածք և կտրամադրենք բոլոր անհրաժեշտ պարագաները:
Կարող եք ընտրել ճամբար խփելու երկու տարբերակներից.
Հյուրանոցը կտրամադրի սեղանի խաղեր և թղթաղեր, որոնք կլրացնեն զվարճանքը: Երեկոյան մեր աշխատաիկցը ճամբարականներին կօգնի խարույկ վառել:
Պայամանները: Մասնակիցների նախընտրելի տարիքը` 7 տարեկանն է: Ճամբար խփելուն մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել երկու օր առաջ: Վրաններում գիշերակաց չի թույլատրվում:
Նկարագրությունը: Լցրեք Ձեր արձակուրդը անմոռանալի զգացողություններով` մասնակցելով մեր կողմից ուղեկցվող հեծանվային տուրերին: Առաջարկում ենք հեծանվային երկու երթուղիներ:
Հեծանվով ուղևորություն Արտանիշ գյուղի միջով դեպի Այաս նավահանգիստ, որտեղ հեծանվորդները կարող են մասնակցել Այաս նավահանգստի կողմից կազմակերպվող միջոցառումներին: Մեր մասնագետը կտրամադրի երթուղու մասին համառոտ տեղեկատվություն`տուրը սկսելուց առաջ:
Երթուղի | Երկարություն (կմ) | Երկարություն (մղ) | Տևողություն (ժամ) | Բարդության աստիճան |
Ջիլ | 7.5 | 4.7 | 0.5 | հեշտ |
Արտանիշ | 15 | 9.4 | 1 | միջին |
Հյուրանոցում գործում է նաև հեծանիվների վարձակալություն:
Պայմանները: Տուրերը կազմակերպվում են մինչև չորս անձանց համար և մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Հյուրանոցը տրամադրում է հեծանիվ, պաշտպանիչ գլխարկ և մեկ շիշ ջուր: Լրացուցիչ վճարի դիմաց կտրամադրվի նաև ճանապարհի սնունդ (լանչբոքս):
Նկարագրությունը: Լեռներով անցնող հեծանվային տուրերը, որոնք ուղեկցվում են մեր աշխատակցի կողմից, մեկնարկում են հյուրանոցից և ավարտվում մերձակա Փամբակ գյուղում: Ճանապարհը կհիացնի Ձեզ շրջակայքի գեղեցիկ բնաշխարհով և Սևանա լճի տեսարաններով: Ճանապարհին կհաղթահարեք բազմաթիվ փոքր լեռներ, զառիթափեր ու ոլորաններ, կանցնեք գետեր ու կվարեք անտառների միջով: Փամբակից դեպի հյուրանոց ճանապարհը կարող եք անցնել հարթ ճանապարհով: Տուրը սկսվելուց առաջ մեր մասնագետը Ձեզ կտրամադրի համառոտ տեղեկատվություն: Տուրի ընթացքում ուղեկցող մեքնենան կընթանա խմբի կողքով` անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրելու համար:
Երթուղի | Երկարություն (կմ) | Երկարություն (մղ) | Տևողություն (ժամ) | Բարդության աստիճան |
Փամբակ | 7.6 | 4.7 | 1.5 | միջին |
Պայմանները: Տուրերը կազմակերպվում են մինչև չորս անձանց համար և մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Հյուրանոցը տրամադրում է հեծանիվ, պաշտպանիչ գլխարկ և մեկ շիշ ջուր: Լրացուցիչ վճարի դիմաց կտրամադրվի նաև փաթեթվորված լանչ:
Նկարագրությունը: Ուսումնասիրեք հյուրանոցի շրջակա բնությունը` մասնակցելով մեր կողմից կազմակերպվող էքսկուրսիաներին, որոնց ժամանակ Ձեզ կուղեկցի մեր աշխատակիցը: Ձեզ հնարավորություն կտրվի ընտրելու տարբեր բարդության և տևողության հինգ երթուղիներից:
Վերջնակետից հյուրանոց տեղափոխվելու համար հյուրանոցը կտրամադրի փոխադրամիջոց:
Պայմանները: Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:
Նկարագրությունը: Հյուրանոցն առաջարկում է բնության գրկում անցկացվող էքսկուրսիաների երկու տարբերակ, որոնք ուղեկցվում են Սևանա լճի գեղեցիկ համայնապատկերով:
Առաջին երթուղի: 1.5 ժամ տևողությամբ այս տուրը մեկնարկում է հյուրանոցից, շարունակվում գյուղի միջով, անցնում Պոպոքանոցի այգու կողքով և հասնում Ծափաթաղի մերձակա լեռներին ու բարձունքներին:
Պայմանները: Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Կարող են մասնակցել մինչև երեք անձինք:
Նկարագրությունը: Հյուրանոցն առաջարկում է շրջակա բնաշխարհում օրն անցկանցելու հետաքրքիր ու հանգստավետ հնարավորություն: Վարձակալեք հեծանիվ և վրան, ուղևորվեք Ջիլ գյուղի մերձակա ափը (15 կմ/ 9.4 մղ), վրան խփեք ու վայելեք Ձեր անդորրը բնության գրկում: Ցանկության դեպքում վրանը կարող է խփել հյուրանոցի աշխատակիցը:
Թույլ տվեք նաև առաջարկել լիարժեք սպասարկում և մինչ Դուք ափին կվայելեք Ձեր ժամանցը, մեր խոհարարները կգան ու տեղում խորոված կպատրաստեն Ձեզ համար:
Պայմանները: Այս փաթեթ-ծառայությունը պետք է պատիրել երկու օր առաջ: Վրաններում գիշերակաց չի թույլատրվում: