Մոտ 41 քմ մակերեսով Դյուպլեքսն ունի միջին երկտեղանի մահճակալ հարդարված «Sealy Crown Jewel» դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Դյուպլեքսը բաղկացած է երկու հարկաբաժնից. հյուրասրահն առաջին հարկում է, իսկ ննջասենյակը` երկրորդ: Ննջասենյակն ունի ազատ և ընդարձակ տարածք, սանդղավանդ և հիանալի տեսարան դեպի Սևանաի լիճն ու Ծափաթաղի բնապատկերը: Ձեղնահարկի հարմարավետ ննջասենյակները Դյուպլեքսը դարձնում են հիանալի հանգստի վայր նրանց համար, ովքեր ցանկանում են առանձնանալ: Լոգասենյակը կառուցված է տեղական կանաչ քարից և ձևավորված ձեռքի աշխատանքի սալիկներով: Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց հյուրանոցի բոլոր սենյականերն ու համարները (բացառությամբ փոքր սենյակների) ունեն ֆեն, թեյ և սուրճ պատրաստելու մեքենա, արբանյակային հեռուստատեսություն, փոքր սեղան և գրասեղան: Վայելք Ձեր հանգիստը` շքեղ բամբակյա խալաթով ընկողմանելով հարմարավետ բարձերով հարդարված փափուկ մահճակալի վրա: