Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի «ամենաերիտասարդ» անդամը` Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցը դռները բացել է 2012 թվականի սեպտեմբերին և արդեն հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր այցելել են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը: Նոր Թուֆենկյան հյուրանոցը տեղակայված է Երևանի կենտրոնում` Հանրապետության և Բուզանդի փողոցների հատման կետում:
Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 84 սենյակ, բար/հյուրասրահ, խորհրդակցությունների սրահ և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ: «Խարբերդ» ռեստորանի ջերմ և հյուրընկալ միջավայրը հիանալի վայր է թոթափելու ծանր օրվա վերջում կուտակված հոգնածությունը և լիցքաթափվելու:
Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի արտաքին ձևավորումը համահունչ է Երևանի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը: Գաղափարի հիմքում ընկած էր մի նոր կառույց կերտելու ցանկությունը, որը ներշնչված կլիներ Եվրոպական դասական և 20-րդ դարի հայկական ճարտարապետությամբ:
Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի ձևավորումը հայտնի դիզայներների, ինչպիսիք են օրինակ աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի ձևավորող Կլոդաղը, Ջեյմս Թուֆենկյանի և Հայաստանի առաջնակարգ ճարտարապետների համատեղ ջանքերի արդյունքն է:
Երևանյան այս նոր հյուրանոցի ներքին հարդարանքը ներկայացնում է մանրակրկիտ մշակված դետալների, շքեղ կահավորանքի և ընդգծված քարային շեշտադրումների ամբողջություն` հիանալի կերպով արտահայտելով հայկական ավանդական ճարտարապետության թեմատիկան: Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բացառիկ հարմարավետություն և ջերմ ու սրտաբաց ընդունելություն:
Հասցե` Հանրապետության փ. 48 /Վերնիսաժի հարևանությամբ/
Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 83 սենյակ այդ թվում Ստանդարտ երկտեղանոց սենյակներ, Ստանդարտ քինգ սենյակներ, Ստանդարտ քուին սենյակներ, Էքզեքյութիվ հյուրասենյակներ և փոխնախագահական դասի համարներ: Ընդարձակ հյուրասրահներն ու ննջարանները նորաձև են ու ճոխ, հարդարված ձեռքի աշխատանքով պատրաստված կահույքով և անհրաժեշտության բարձրորակ պարագաներով։
Նախագահական սենյակը հիանալի հանգստավայր է`ընդարձակ մասնավոր պատշգամբով:
Լյուքս համարները մեր ամենաընդարձակ և շքեղ սենյակներն են: Իդելական լինելով հատկապես նրանց համար, ովքեր հանգրվանել են իրենց ընտանիքի հետ կամ էլ ցանկանում են իրենց ժամանցն առանձին անցկանցել, Լյուքս համարները տրամադրում են նրբագեղություն և ընդարձակություն: Այստեղ հնարավորություն կունենաք հիանալու քաղաքի բացառիկ համայնապատկերով, որը բացվում է առանձին պատշգամբից:
Կիսալյուքս համարները առաջարկում են նրբաոճ ձևավորմամբ շքեղ համարավետություն, որը կատարյալ է հանգստի և բիզնես հանդիպումների համար: Կիսալյուքս համարներն ունեն փոքր պատշգամբ, որտեղից կարող եք զմայլվել քաղաքի գեղեցիկ տեսարաններով:
Մեկ մեծ մահճակալով Ստանդարտ սենյակներն ունեն ապահովում են գերազանց հարմարավետություն գործարարների և ժամանցի նպատակով ճամփորդողների համար:
Մեր Ստանդարտ "Twin" տեսակի սենյակներն ունեն 2 առանձին մեկտեղանոց մահճակալներ և համալրված են միևնույն հարմարություններով, ինչ հյուրանոցի մյուս սենյակները:
Հյուրանոցում գրանցման ժամը` 15:00
Հյուրանոցից դուրս գրման` 12:00