" /> " /> " />
Մոտ 26-32 քմ մակերեսով Ստանդարտ "Queen" տեսակի սենյակներն ունեն միջին երկտեղանի մահճակալ հարդարված “Crown Jewel Sealy Mattress” դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Սենյակը կատարյալ է հանգստի, ընթերցանության և Ձեր ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար:
Ստանդարտ միջին երկտեղանի սենյակները համալրված են միևնույն հարմարավետության պարագաներով ու տալիս են միևնույն ծառայությունների հնարավորությունը, ինչ մեր բոլոր սենյակները և շատ հարմար են Ձեր գրպանին` հանգիստը Ավանդական Երևան Հյուրանոցում անց կացնելու համար:
Ավանդական Երևան Հյուրանոցում բոլոր հյուրասենյակներն ունեն արբանյակային հեռուստատեսություն, հեռուստացույց և գրասեղան, ֆեն և անհատական կառավարվող օդորակիչ:
Լոգարանում կգտնեք յուրահատուկ ձևավորմամբ ապակեծածկ զարդապահարան, նրբաոճ ցնցուղ, բազալտե հատակ ու չժանգոտող մետաղյա ձևավորմամբ պարագաներ և խավապատ բամբակյա սրբիչների մեծ տեսականի, բազմազան բարձրորակ շամպուններ, օճառներ և հիգիենայի պարագաներ: