ԱՆԱՆՈՎ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Դիլիջանի իրական շունչը…
Դեռևս 1800 ականներին հարյուրամյա Դիլիջանը հռչակված էր որպես ծաղկող մշակութային օջախ, առևտրային կենտրոն, որը հայտնի էր նաև իր խոհանոցով: Շրջակա բնաշխարհով գերված տարածաշրջանի մեծահարուստները հոսում էին դեպի Դիլիջան` ճանապարհ հարթելով քաղաքի միջազգային դիմագծի համար: 2004 թ.-ին Թուֆենկյանը սկսեց վերակառուցել քաղաքի պատմական թաղամասը (Շարամբեյանի փողոցը)` պահպանելով 19 դարի ճարտարապետությունը, ինչն այժմ կարող են տեսնել քաղաք եկող զբոսաշրջիկները: 19-րդ դարի Դիլիջանին հատուկ ոճով ձևավորված գեղեցիկ պատշգամբները ի ցույց են դնում քաղաքի դարերից եկող սերը փայտամշակման հանդեպ: Հին Դիլիջանում գտնվող «Եսայան» թանգարանը 19-րդ դարյա Դիլիջանին բնորոշ տան վերակառուցում է, որտեղ ցուցադրվում են տնային գործվածքների ու ձեռագործ աշխատանքների և տարածաշրջանային երաժշտական գործիքների հավաքածուներ:
Թուֆենկյան Անանով հյուրատունը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն դիլիջանյան ոճի ճաշասենյակի հատուկ միջավայր:
Այցելուները, քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի ու արհեստի այլ նմուշներ, որոնք կյանք են ստացել Թուֆենկյանի` պատմական թաղամասին նոր շունչ տալուց հետո:
Հին Դիլիջան համալիրը առաջարկում է նաև Ձեր հանգիստն անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ պիկնիկի համար նախատեսված առանձին տարածքում: Հյուրանոցը կտրամադրի նաև խորովածի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, ափսեներ ու բաժակներ:
Թուֆենկյան Անանով հյուրատունը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Հին Դիլիջանի ճոխ բնությունը: Հյուրատունն ունի երկու լյուքս համար, մեկն առաջին հարկում, իսկ մյուսը` երկրորդ և 16 սենյակ: Լյուքս համարները կահույքից մինչև պատշգամբի բազրիքները կահավորված են գեղեցիկ ու նրբագեղ փորագրությամբ փայտե կահույքով և լցված են ջերմությամբ ու հարմարավետությամբ: 19-րդ դարի ոճին բնորոշ զգեստապահարաններով, մաֆրաշներով (ձեռագործ ծածկոցներ) և Թուֆենկյանի գորգերով կահավորված սենյակները յուրահատուկ շունչ ու հմայք են տալիս համարներին ու հաճելի դարձնում Ձեր հանգիստը:
Մոտ 42 քմ մակերեսով Լյուքս համարների ննջասենյակները հարդարված են «Crown Jewel Sealy Mattress» դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով:
Մոտ 22 քմ տարածքով Ընդարձակ սենյակներն ունեն կամ քուին չափի կամ էլ երկու երկտեղանի մահճակալներ։ Սենյակներն ունեն են նաև կից հյուրասրահ, որը շատ հարմար է հանգստի, ընթերցանության կամ պարզապես սենյակից բացվող տեսարանով հիանալու համար:
Մոտ 17 քմ մակերեսով այս սենյակներն ունեն մեկ ննջասենյակ, քուին չափի մահճակալ, հարթէկրան հեռուստացույց և ժամանակակից սարքավորումներ ու պարագաներ:
Դիտել
Դիտել
Դիտել
«Հին Դիլիջան» հյուրանոցը հնարավորություն է տալիս այցելելու արհեստագործական խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, հուշանվերների խանութներ, թանգարաններ և հանգրվանելու հյուրատանը: