Դիլիջանի իրական շունչը…
Դեռևս 1800 ականներին հարյուրամյա Դիլիջանը հռչակված էր որպես ծաղկող մշակութային օջախ, առևտրային կենտրոն, որը հայտնի էր նաև իր խոհանոցով: Շրջակա բնաշխարհով գերված տարածաշրջանի մեծահարուստները հոսում էին դեպի Դիլիջան` ճանապարհ հարթելով քաղաքի միջազգային դիմագծի համար: 2004 թ.-ին Թուֆենկյանը սկսեց վերակառուցել քաղաքի պատմական թաղամասը (Շարամբեյանի փողոցը)` պահպանելով 19 դարի ճարտարապետությունը, ինչն այժմ կարող են տեսնել քաղաք եկող զբոսաշրջիկները: 19-րդ դարի Դիլիջանին հատուկ ոճով ձևավորված գեղեցիկ պատշգամբները ի ցույց են դնում քաղաքի դարերից եկող սերը փայտամշակման հանդեպ: Հին Դիլիջանում գտնվող «Եսայան» թանգարանը 19-րդ դարյա Դիլիջանին բնորոշ տան վերակառուցում է, որտեղ ցուցադրվում են տնային գործվածքների ու ձեռագործ աշխատանքների և տարածաշրջանային երաժշտական գործիքների հավաքածուներ:
Թուֆենկյան Անանով հյուրատունը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն դիլիջանյան ոճի ճաշասենյակի հատուկ միջավայր:
Այցելուները, քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի ու արհեստի այլ նմուշներ, որոնք կյանք են ստացել Թուֆենկյանի` պատմական թաղամասին նոր շունչ տալուց հետո:
Թուֆենկյան հյուրատուն Հին Դիլիջանը բաղկացած է փայտե ժանյակավոր պատշգամբներով անսամբլից և առանձին երկհարկանի Անանով վաճառականի տնից, որը պահպանել է 19-րդ դարավերջի մթնոլորտը։ Հյուրատան սենյակները զարդարված են ձեռագործ բրդյա ծածկոցներով, փայտյա կահույքով, զսպող լույսով են սուզում հյուրերին այն ժամանակվա մթնոլորտը։ Ընդհանուր առմամբ Թուֆենկյան Հին Դիլիջան հյուրատունն ունի տարբեր կատեգորիաների 18 սենյակ։
Մոտ 42 քմ մակերեսով Լյուքս համարների ննջասենյակները հարդարված են «Crown Jewel Sealy Mattress» դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով:
Մոտ 22 քմ տարածքով Ընդարձակ սենյակներն ունեն կամ քուին չափի կամ էլ երկու երկտեղանի մահճակալներ։ Սենյակներն ունեն են նաև կից հյուրասրահ, որը շատ հարմար է հանգստի, ընթերցանության կամ պարզապես սենյակից բացվող տեսարանով հիանալու համար:
Մոտ 17 քմ մակերեսով այս սենյակներն ունեն մեկ ննջասենյակ, քուին չափի մահճակալ, հարթէկրան հեռուստացույց և ժամանակակից սարքավորումներ ու պարագաներ:
Դիտել
Դիտել
Դիտել
Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիրը հնարավորություն է տալիս այցելելու արհեստագործական խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, հուշանվերների խանութներ, թանգարաններ և հանգրվանելու հյուրատանը: