ԶԲՈՍԱՆՔՏԵՍԱՐԺԱՆՎԱՅՐԵՐՈՎ
Նկարագրությունը: Ժամանցի այս տարբերակը ներառում է զբոսանք մարզի հայտնի տուրիստական վայրերով: Ըստ եղանակի տուրերը կազմակերպվում են դեպի Հաղարծին, Գոշավանք և/կամ Պարզ լիճ, որտեղ հյուրերը, կատարելով համապատասխան մուծում, կարող են մասնակցել լճի տնօրինության կողմից կազմակերպվող ժամանցի այլ տեսակների:
Պայմանները: Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆԴԱՍԸՆԹԱՑ
Նկարագրությունը: Մասնակցելով խոհարարական դասընթացներին հյուրերը հնարավորություն կունենան սովորելու` ինչպես պատրաստել հայկական ճաշատեսակներ: Մասնակիցներին կուսուցանվի, թե ինչպես պատրաստել «Հայկանուշ» ռեստորանի հայտնի ուտեստները, ինչպիսիք են «խնձորի թխվածքը», «լահմաջուն» և «բազուկի տերևով աղցանը»: Դասընթացի մասնակիցները կհամտեսեն դասի ընթացքում պատրաստված ուտեստները, ինչպես նաև ստարդարտ ճաշացանկի տեսականին: Խոհարարական դասընթացները կազմակերպվում են կեսօրից հետո ժամը 1-ից 6-ն ընկած միջակայքում` 3-ից 7 մասնակցի համար: Դասընթացը տևում է մինչև 1.5 ժամ, իսկ մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն երկու օր առաջ:
Դասընթացի ճաշացանկի մեջ են մտնում լոլիկով ու վարունգով աղցանը, Լոռի պանիրը, հացը/լավաշը, խնձորի թխվածքը, լահմաջունը, թեյը/սուրճը և ջուրը:
Ցանկացողների համար կազմակերպվում է նաև խորովածի պատրաստման դաս, որի ժամանակ սովորեցնում են ավանդական հայկական խորովածի պատրաստման գաղտնիքները: Գրանցվելով դասին և կատարելով Ձեր պատվերը խորովածի հատուկ ճաշացանկից` Դուք կսկսեք դասը հյուրանոցի բակի` հատուկ խորոված պատրաստելու համար նախատեսված հատվածում: Մեր խոհարարը Ձեզ կսովորեցնի խորոված պատրաստելու ճիշտ եղանակը և ցույց կտա, թե ինչպես կրակ անել, պատրաստել ու մատուցել խորովածը և իհարկե այն վայելել: Խորովածի պատրաստման դասի մասնակիցների առավելագույն քանակը 20 անձն է:
Պայմանները: Ստանդարտ խոհարարական դասերին գրանցվելու համար անհրաժեշտ է գրանցվել երկու օր առաջ, իսկ խորոված պատրաստելու դասին մասնակցելու համար` երեք օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Նկարագրությունը: Բացահայտիր Դիլիջանի շրջակա բնաշխարհը մասնակցելով մեր կողմից լեռներում կազմակերպվող էքսկուրսիաներին, որոնց ժամանակ Ձեզ կուղեկցի մեր փորձառու գիդը: Ձեզ հնարավորություն կտրվի ընտրելու տարբեր բարդության և տևողության 10 երթուղիներից: Հյուրանոցը կտրամադրի փոխադրամիջոց` երթուղու սկիզբ հասնելու և վերջնակետից հյուրանոց վերադառնալու համար: Հավելյալ վճարով կարող եք գնել նաև ճանապարհի սնունդ:
Պայմանները: Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:
ԳԻՆՈՒ ԵՎ ՃԱՇԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍ-ԶԲՈՍԱՆՔ
Նկարագրությունը: Հյուրանոցը կազմակերպում է կեսօրյա տուր դեպի Իջևանի գինու գործարան: Այն ներառում է այցելություն փոքր թանգարան և կոնյակի ու սննդի պահածոյեցման արտադրամասեր, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան հետևելու շշալցման և փաթեթավորման պրոցեսներին: Կախված եղանակից Դուք հնարավորություն կունենաք տեսնելու խաղողի և այլ մրգերի զտման պրոցեսը: Տուրի վերջում կարող եք վայելել երեք տարբեր տեսակի գինիներ Գաուդա, Սուլուգունի և Չանախ պանիրների տեսականու հետ: Ինչպես նաև կարող եք գնել Ձեր հավանած գինին հենց գործարանից:
Գինու գործարան կատարած այցից հետո տուրը կշարունակվի դեպի Գոշ գյուղ, որտեղ կհամտեսեք տնական կերակուրներ` եփված ընտանեկան այգուց հավաքած բերքով: Տուրի ամբողջ ընթացքում Ձեր առջև կհառնեն շրջակա բնաշխարհի հրաշալի տեսարանները և Գոշավանքի համալիրը:
Պայմանները: Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:
ԽԱՐՈՒՅԿԻ ԵՎ ՊԻԿՆԻԿԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁՈՎ ՏՐՎՈՂ ՏԱՐԱԾՔ
Նկարագրությունը: «Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիրի» բակում տրամադրում է պիկնիկի առանձին տարածք: Հյուրերը կարող են վարձել այդ տարածքը և իրենց ընկերների կամ ընտանիքի հետ բացօթյա ժամանց վայելել: Դուք կարող եք Ձեզ հետ պիկնիկի տարածք բերել սնունդ ու խմիչք և պատրաստել Ձեր ճաշը: Հյուրանոցը կտրամադրի խորոված պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներ, ափսեներ, բաժակներ, խարույկի փայտ և բանջարեղեն, որպեսզի Ձեր ժամանցն էլ ավելի հարմարավետ լինի:
ՍԵՂԱՆԻԽԱՂԵՐԵՎԹՂԹԱԽԱՂԵՐ
Նկարագրությունը: Անցկացրեք հաճելի երեկո` խաղալով տարբեր տեսակի սեղանի խաղեր և թղթախաղեր, որոնք Ձեզ կտրամադրվեն հյուրանոցի կողմից: Կախված հյուրանոցի ծանրաբեռնվածության աստիճանից` այս խաղերը հավանական է հնարավոր լինի խաղալ հյուրաոցի ռեստորանի երրորդ հարկում:
«Հին Դիլիջան Համալիրում» կարող եք խաղալ հետևյալ խաղերը.
Նարդի, շախմատ, շաշկի, դոմինո, թղթախաղ, Ունո և «Չիթըր»
Ցանկության դեպքում հյուրանոցը կարող է կազմակերպել հարցախաղերի (վիկտորինա) երեկո նախատեսված 6-ից մինչև 16 անձանց համար`կազմված առնվազն երեք հոգուց բաղկացած երկու խմբերից: