Հյուրատան Ընդարձակ սենյակներում կգտնեք իսկական «գիշերակաց և նախաճաշ» (bed and breakfast) ոճին համապատասխան հագիստ և համարավետ պայմաններ: Ընդարձակ սենյակները նախատեսված են մինչև երկու անձանց համար, ունեն մեկ ննջասենյակ, հարթէկրան հեռուստացույց և ժամանակակից սարքավորումներ ու պարագաներ: Այս սենյակները կատարյալ են շաբաթ-կիրակին Դիլիջանում անցկացնելու և լիցքաթափվելու համար:
Մոտ 22 քմ տարածքով Ընդարձակ սենյակներն ունեն կամ քուին չափի կամ էլ երկու երկտեղանի մահճակալներ հարդարված «Crown Jewel Sealy Mattress» դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Ննջասենյակից բացի Ընդարձակն սենյակներն ունեն են նաև կից հյուրասրահ, որը շատ հարմար է հանգստի, ընթերցանության կամ պարզապես սենյակից բացվող տեսարանով հիանալու համար:
Լոգարանում կգտնեք ցնցուղ, ֆեն, խավապատ բամբակյա սրբիչների մեծ տեսականի, բազմազան բարձրորակ շամպուններ, օճառներ և հիգիենայի պարագաներ:
«Անանով» հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները մտերմիկ ու հարմարավետ հանգստի համար: Բոլոր սենյակներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Դիլիջանն ու Տավուշի անտառները: