Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness
Book now

Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր+374 94 030 883, [email protected]

Միջին սենյակ

Հյուրատան Միջին Չափսի սենյակներում կգտնեք իսկական «գիշերակաց և նախաճաշ» (bed and breakfast) ոճին համապատասխան հագիստ և համարավետ պայմաններ:  Միջին չափսի սենյակները նախատեսված են մինչև երկու անձանց համար, ունեն մեկ ննջասենյակ, հարթէկրան հեռուստացույց և ժամանակակից սարքավորումներ ու պարագաներ: Այս սենյակները կատարյալ են շաբաթ-կիրակին Դիլիջանում անցկացնելու և լիցքաթափվելու համար:

Մոտ 17 քմ մակերեսով այս սենյակներն ունեն քուին չափի մահճակալ հարդարված «Crown Jewel Sealy Mattress» դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Սենյակը շատ հարմար է հանգստի, ընթերցանության կամ պարզապես սենյակից բացվող տեսարանով հիանալու համար:

Լոգարանում կգտնեք ցնցուղ, ֆեն, խավապատ բամբակյա սրբիչների մեծ տեսականի, բազմազան բարձրորակ շամպուններ, օճառներ և հիգիենայի պարագաներ:

«Անանով» հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները մտերմիկ ու հարմարավետ հանգստի համար: Բոլոր սենյակներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Դիլիջանն ու Տավուշի անտառները: Հանգրվանելով «Անանով» հյուրատանը հյուրերն առանց դժվարության կարող են այցելել Դիլիջանի այլ տեսարժան վայրեր ևս:

  • Միջին երկտեղանոց մահճակալ
  • Ցնցուղ
  • Լոգասենյակի պարագաներ
  • Հողաթափեր
  • Ֆեն
  • Էլեկտրական թեյնիկ
  • Սուրճ, թեյ  
  • Ջուր
  • Հարթէկրան հեռուստացույց
  • Կաբելային հեռուստատեսություն