Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness
Book now

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական ճարտարապետության գլուխգործոցները - մաս 2

Ճամփորդությունների սիրահարները կհամաձայնեն՝ ցանկացած երկիր կատարած այցելություն ամբողջական չի կարող լինել՝ առանց այդ երկրի մշակութային ժառանգությանը ծանոթանալու: Այս առումով, Հայաստանը բազմաթիվ հետաքրքիր փորձառություններ ունի առաջարկելու: Որպես հազարամյա պատմություն ունեցող երկիր՝ հենց այստեղ են ստեղծվել  համամարդկային նշանակության մի շարք մշակութային գանձեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Հայաստանում ճանապարհորդելիս անպայման այցելե՛ք այդ վայրերը և ծանոթացե՛ք դրանց հարուստ պատմության հետ:

Էջմիածնի Մայր Տաճարը և Զվարթնոցտաճարիավերակները՝ որպես Հայաստանիլավագույնճարտարապետականավանդույթներիմարմնավորում

Վաղարշապատ քաղաքը (հայտնի նաև Էջմիածին անվանումով) մեծությամբ Հայաստանի չորրորդ քաղաքն է և միևնույն ժամանակ հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը: Հենց այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տաճարը: Տաճարի հիմնական մասը կառուցվել է 4-րդ դարում, այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Դարերի ընթացքում տաճարը բազմիցս վերականգնվել և վերակառուցվել է և մեր օրերում ներկայանում է որպես հայկական եկեղեցաշինության դարավոր ավանդույթների յուրահատուկ հանրագիտարան: Այսպիսով, տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Էջմիածին քաղաքում կարող եք այցելել ևս 3 պատմական եկեղեցիներ, որոնք նույնպես ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, այն է` Սբ. Հռիփսիմե եկեղեցին (7-րդ դար), Սբ. Գայանե եկեղեցին (7-րդ դար) և Շողակաթ եկեղեցին (17-րդ դար): Եկեղեցիները կառուցվել են կույսեր Սբ. Գայանեի և Սբ. Հռիփսիմեի նահատակության վայրում, ովքեր զոհվել են քրիստոնեության ընդունման վաղ շրջանում: Շողակաթ եկեղեցին կառուցվել է ավելի ուշ` ի հիշատակ նահատակված կույսերի և բառացիորեն նշանակում է «շողքի կաթիլ», որն իջել է երկնքից՝ պատվելով կույսերին:

Վաղարշապատին կից գտնվում են Զվարթնոց տաճարի ավերակները, որոնք նույնպես ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Զվարթնոց տաճարը կառուցվել է 7-րդ դարում՝ ժամանակի լավագույն ճարտարապետական ավանդույթներին համապատասխան, և հանդիսանում է հայկական ճարտարապետության իսկական գլուխգործոցներից մեկը: Տաճարի ավերման պատճառների մասին չկան հստակ տեղեկություններ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն գործել է մինչև 10-րդ դարը և ավերվել է երկրաշարժի արդյունքում:

Վաղարշապատի եկեղեցիները և Զվարթնոց տաճարի ավերակները պարտադիր են այցելության համար, եթե ցանկանում եք բացահայտել հայկական եկեղեցական ճարտարապետության արժեքավոր կոթողները:

  

 

Բնության և ճարտարապետության կատարյալ ներդաշնակությունը Գեղարդի վանքում և Ազատգետիհովտում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված հերթական տեսարժան վայրը Գեղարդի վանական համալիրն է: Երևանից ընդամենը 40կմ հեռավորության վրա գտնվող այս հիանալի վանական համալիրը այնքան ներդաշնակորեն է միաձուլված շրջակա ժայռոտ լեռների հետ, որ կապշեցնի ձեզ իր բնական և մարդակերտ գեղեցկությամբ: Վանքը հիմնադրվել է 4-րդ դարում, սակայն հեըտագայում ավերվել է երկիրը կեղեքող բազմաթիվ արշավանքների ընթացքում: Համալիրի շինությունների մեծ մասը կառուցվել է 12-13-րդ դարերում, իսկ եկեղեցու կառույցների մի մասը լիովին փորված է եկեղեցին շրջապատող հսկայական ժայռերի մեջ: Գեղարդ բառը նշանակում է «նիզակ». վանքն այդպես է կոչվել է, քանի որ Թադևոս առաքյալ Հայաստան է բերել այն նիզակը, որով Հիսուսին խոցել են խաչելության ժամանակ և պահել է հենց այս վանքում:

Բացի յուրահատուկ ճարտարապետությունից և աննկարագրելի բնաշխարհից, Գեղարդի վանական համալիրը կզարմացնի իր բազմաթիվ անկրկնելի խաչքարերով: Այս համալիրը և այն շրջապատող Ազատ գետի հովտի հսկայական ժայռերը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մասն են կազմում: Հայաստանում մեկօրյա ուղևորություն կատարելիս պարտադիր այցելե՛ք Գեղարդի վանական համալիրը` վայելելու հիասքանչ բնությունը և զգալու հնագույն վանքի հզոր ուժը:

 

ՍանահինիևՀաղպատիվանականհամալիրները՝որպեսՀայաստանի հոգևոր, մշակութայինևկրթականժառանգության կենտրոններ

Սանահինի և Հաղպատի վանական համալիրները գտնվում են Հայաստանի հյուսիսում` Լոռու մարզում: Երկու վանքերն էլ կառուցվել են 10-րդ դարում և գործել են որպես հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններ. բացի կրոնական գործառույթներից, վանքերի դերը մեծ է եղել կրթության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են փիլիսոփայությունը, բժշկությունը, հռետորաբանությունը, երաժշտությունը և այլն:

Հաղպատի վանքը բաղկացած է մի քանի եկեղեցիներից և օժանդակ շինություններից, որոնցից ամենագլխավորը` Սուրբ Նշան եկեղեցին, համարվում է միջնադարյան հայկական եկեղեցաշինության կարևորագույն կառույցներից մեկը: Վանքային համալիրը հարուստ է նաև իր խաչքարերով, իսկ դրանցից մեկը` Հաղպատի «Ամենափրկիչ խաչքարը», հավանաբար, Հայաստանի ամենահայտնի և նշանավոր խաչքարերից մեկն է:

Սանահինի վանական համալիրը նույնպես բաղկացած է մի շարք եկեղեցիներից և առընթեր կառույցներից, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանի միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրի հիմնական եկեղեցիները` Սուրբ Աստվածածինը և Սուրբ Աստվածամայրը, համարվում են հայ միջնադարյան դասական ճարտարապետության լավագույն օրինակներ: Սանահինի և Հաղպատի վանական համալիրները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

    

 

Վանքային համալիրները Երևանից մոտավորապես 3,5 ժամ հեռավորության վրա են գտնվում, և այնտեղ կարելի է հասնել գեղեցիկ, բայց դժվարանցանելի լեռնային ճանապարհով: Չնայած հեռավորությանը՝ այնուամենայնիվ հնարավոր է մեկօրյա շրջագայություն իրականացնել, սակայն տարածքն ավելի մանրամասնորեն ուսումնասիրելու համար հարկավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել և առանց շտապողականության վայելել համալիրների գեղեցկությունը: Համաշխարհային ժառանգության պատմամշկութային վայրերն այցելելու համար ընտրե՛ք Դեբեդ գետի կիրճում գտնվող Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցը, որը լավագույն տարբերակն է Լոռու մարզում ճամփորդողների համար:

Հայաստանի մշակութային ժառանգությունը սպասում է իր հյուրերին աշխարհի տարբեր անկյուններից: Պլանավորե՛ք ձեր հաջորդ ուղևորությունը դեպի մեր հրաշալի երկիր, ծանոթացե՛ք իրական մշակութային կոթողներին և իմացե՛ք ավելին համամարդկային նշանակություն ունեցող պատմական վայրերի մասին:

 

Տեքստը՝ AmatuniCopywriting 

Նկարները՝ www.google.com

Որոնել