Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness
Book now

Կորպորատիվ

Կորպորատիվ առաջարկներ

Կտրվեք հոգսերից` ձեռքը պահելով գործերի զարկերակին:

«Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը» հնարավորություն է տալիս կազմակերպելու հանդիպումներ՝ սկսած երկու-երեք անձից բաղկացած ռազմավարական քննարկումները վերջացրած յոթանասուն և ավելի անձանց համար անցկացվող մեկշաբաթյա դասընթացները: Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի հյուրանոցները կառուցելիս ընտրվել են Հայաստանի տեսարժան վայրերից մի քանիսը՝ ցանկանալով ստեղծել հյուրերի ստեղծագործ միտքը խթանող պայմաններ, որտեղ նրանք կարող էին և՛ հանգստանալ, և՛ կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա:

«Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցի» խորհրդակցությունների սրահներն ու հանդիպումների սենյակները համալրված են պրեզենտացիաներ կազմակերպելու և հեռահաղորդակցվելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, որոնք առանցքային են Ձեր բիզնես հանդիպումների համար: Մեր սպասարկող անձնակազմը կմատուցի համապատասխան ուտեստներ և զովացուցիչ ըմպելիքներ՝ պատրաստված մեր բարձրակարգ խոհարարների կողմից: «Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը» հայտնի է իր հյուրընկալությամբ և բարձր սպասարկմամբ, ինչի շնորհիվ Ձեր բիզնես հանդիպումները կանցնեն էլ ավելի հաճելի մթնոլորտում:

Խորհրդատվության սենյակները Ձեզ կտրամադրեն ընդարձակ տարածք, որը կարող եք ծառայեցնել տարբեր նպատակների համար այդ թվում՝ դասախոսությունների անցկացման, դասընթացների կազմակերպման և մոտիվացիոն պրեզենտացիաներ ներկայացնելու համար: «Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը» հոգ կտանի Ձեր կորպորատիվ միջոցառման հետ կապված բոլոր հարցերի մասին: Սպորտային ու ժամանցային հարմարությունները կօգնեն բիզնես ճանապարհորդներին թարմանալ ու նոր օրը դիմավորել առույգ տրամադրությամբ: Հանդիպումների փոքր սրահներում ստեղծված են կարճ քննարկումների և արագ ճեպազրույցների համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Խորհրդակցություն, հանդիպում կամ կորպորատիվ հավաք կազմակերպելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով` [email protected]

  • Կորպորատիվ առաջարկներ
  • Կորպորատիվ առաջարկներ
  • Կորպորատիվ առաջարկներ
Կորպորատիվ առաջարկներ Կորպորատիվ առաջարկներ Կորպորատիվ առաջարկներ