Հայկանուշ ռեստորանը Հին Դիլիջան հյուրանոցային համալիրի մի մասն է, որը գտնվում է պատմական Դիլիջանի հենց կենտրոնում՝ Շարանբեյան փողոցում:
Հայկանուշ ռեստորանը գտնվում է Դիլիջանի ամենասիրալիր բնակիչ՝ Հայկանուշ տատիկին ժամանակին պատկանող առանձնատանը, ով այն ժամանակներում հայտնի էր իր հյուրընկալությամբ։ Մենք մեր ռեստորանն անվանակոչել ենք հենց նրա պատվին:
Ռեստորանն ունի երկու սրահ հիմնական մասում և առանձին հանդիսությունների սրահ երկրորդ հարկում, ինչպես նաև տաք սեզոնին սպասարկում է հյուրերին ամառային պատշգամբում և ամառային սրճարանում: Ռեստորանի պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Դիլիջանի փարթամ և հիրավի հիասքանչ բնությունը:
Քանի որ ամբողջ Թուֆենկյան ցանցը, այսպես ասած, վերստեղծում է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկիզբի ժամանակաշրջանը՝ փոքր-ինչ հարմարեցված ժամանակակից մարդու կարիքներին, Հայկանուշ ռեստորանի ասկետիկ ինտերիերը նույնպես համապատասխանում է այդ դարաշրջանի ավանդույթներին: Բարձր առաստաղը զարդարված է փայտե սյուներով և ծանր մետաղական ջահերով, իսկ ռեստորանի հատակը ծածկված է լեգենդար Թուֆենկյան ձեռագործ գորգերով։ Ռեստորանը ձեզ կպարգևի հանգիստ երեկոն վայելեյու համար հարմար ջերմ մթնոլորտ և կառաջարկի արևմտյան հայկական խոհանոցի հիանալի ուտեստները, որոնք Դուք չեք գտնի Դիլիջանի այլ ռեստորաններում։
Մենք մատուցում ենք օրիգինալ ուտեստներ, ինչպիսիք են ծիրանով և սնկով ապուրը կամ նռով մսի շոգեխաշը, ազնվամորու տերևներով սեզոնային տոլման և, իհարկե, ծառի սունկը: Մենք ինքներս թխում ենք ամենափափուկ բլիթներ և կարկանդակներ սպանախով կամ կծու մսով։ Իսկ հարուստ ապուրները Հայկանուշ ռեստորանի առանձնահատկություններն են:
ՖԻՐՄԱՅԻՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Սնկով և ծիրանով ապուր
Հարուստ համով սնկի կրեմ-ապուր պատրաստված ծիրանի չորամրգով, մատուցվում է թթվասերի և թարմ մաղադանոսի հետ
Աղցան Դիլիջան
Սև ձիթապտղի, ոլոռի, բուլղարական պղպեղի, կանաչեղենի, տարբեր համեմունքների և թահինի սոուսի հաճելի համադրությամբ
Տավարի շոգեխաշած միս նռան սոուսի մեջ
Տավարի շոգեխաշած միս նռան սոուսի մեջ, կանաչեղենի և համեմունքների համադրությամբ, պատրաստվում է գազօջախում և մատուցվում կավե ափսեներով
Ծեծված ցորենի փլավ ռեհանի տերևներով
Ցորենի փլավ մակարոնով և ռեհանով, մատուցվում է սև բիբարով համեմված
Ազնվամորու տերևներով փաթաթված տոլմա
Թարմ ազնվամորու տերևներ` լցոնված աղացած մսի խառնուրդով
Լահմաջուն
Պատրաստվում է փռում, մոցառելայով և Հայկական պանրով, համեմված է չորացրած անանուխով:
Մեղրով կորկոտ
Մատուցվում է ընկույզով և դարչինով
Ֆոտոդարանը դիտելու համար, խնդրում ենք սեղմել նկարներին ստորև:
Մենյու