«Հայկանուշ» ռեստորանը գտնվում է պատմական Շարամբեյան փողոցում և «Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիրի» մասն է կազմում: Ռեստորանն ունի երկու հարկ ու կարող է տեղավորել մինչև 80 անձ: Ռեստորանի ճաշասրահից տեսարան է բացվում դեպի Դիլիջանի փարթամ բնությունը: Մեր դիզայներները ճաշասրահը ձևավորել են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Դիլիջանի ճարտարապետության ոճով: Բարձր առաստաղը ծածկված է փայտե գերաններով և ջահերով, իսկ փայտե հատակը ծածկված է Թուֆենկյանի հայտնի ձեռագործ գորգերով: Ռեստորանում ստեղծված է ջերմ և հաճելի միջավայր, ինչը հիանալի է մտերմիկ ճաշ և հիշարժան հավաքույթներ կազմակերպելու համար:
Հյուրերը կարող են վայելել բազմաթիվ ավանդական ճաշատեսակներ, ինպիսիք են սնկով և ծիրանով ապուրը կամ շոգեխաշած նուռը: Ավանդական հայկական փլավը մատուցվում է հայկական պանիրների հարուստ տեսականու հետ: Այցելուներին նաև խորհուրդ է տրվում անտարբեր չանցնել ռեստորանի փռի կողքով, որտեղ թխվում են բացառիկ համի հացեր ու խմորեղեն: Փռի ամենահամեղ թխվածքներից է «Բյուրեղը»`թեթև խմորեղեն՝ լցոնված սպանախով և համեմված մսով:
ՖԻՐՄԱՅԻՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Սնկով և ծիրանով ապուր
Հարուստ համով սնկի կրեմ-ապուր պատրաստված ծիրանի չորամրգով, մատուցվում է թթվասերի և թարմ մաղադանոսի հետ
Աղցան Դիլիջան
Սև ձիթապտղի, ոլոռի, բուլղարական պղպեղի, կանաչեղենի, տարբեր համեմունքների և թահինի սոուսի հաճելի համադրությամբ
Տավարի շոգեխաշած միս նռան սոուսի մեջ
Տավարի շոգեխաշած միս նռան սոուսի մեջ, կանաչեղենի և համեմունքների համադրությամբ, պատրաստվում է գազօջախում և մատուցվում կավե ափսեներով
Ծեծված ցորենի փլավ ռեհանի տերևներով
Ցորենի փլավ մակարոնով և ռեհանով, մատուցվում է սև բիբարով համեմված
Ազնվամորու տերևներով փաթաթված տոլմա
Թարմ ազնվամորու տերևներ` լցոնված աղացած մսի խառնուրդով
Լահմաջուն
Պատրաստվում է փռում, մոցառելայով և Հայկական պանրով, համեմված է չորացրած անանուխով:
Մեղրով կորկոտ
Մատուցվում է ընկույզով և դարչինով
Ֆոտոդարանը դիտելու համար, խնդրում ենք սեղմել նկարներին ստորև:
Մենյու