ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՑԱՆՑ

Բարի գալուստ Թուֆենկյան Ավանդական հյուրանոցներ` բուտիկ-հյուրանոցների առաջին ցանցը Հայաստանում: Հյուրընկալվեք Հայաստանի 4 ամենագողտրիկ շրջաններում գտնվող մեր հյուրանոցներում և զգացեք հայկական ավանդական շունչը։ Մեր Հյուրանոցներից յուրաքանչյուրն աչքի է ընկնում ինքնատիպ մթնոլորտով ու ձևավորմամբ և առաջարկում է անմոռանալի ժամանց: Վայելեք հանգիստը ընդարձակ և հարմարավետ սենյակներում, որոնք զարդարված են ձեռագործ կահույքով և Թուֆենկյան բրենդի գորգերով ու ծածկոցներով։ Ճաշակեք արևմտահայկական և տեղական խոհանոցների յուրահատուկ ուտեստները մեր ռեստորաններում, որտեղ կզգաք հայկական մթնոլորտը և կարժանանաք բարձրակարգ սպասարկման։

Ավելին

Մեր հյուրանոցները

Թուֆենկյան  Ավանդական Երևան հյուրանոց

Հայաստան, Երևան, Հանրապետության 48

Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց

Բարի գալուստ Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց` իդեալական վայր բիզնես ճամփորդների, ընտանիքների ու անհատների համար, ովքեր փնտրում են պարզ ու գեղեցիկ դիզայն ու հարմարավետություն: Հավատարիմ մնալով հայկական ավանդույթներին` մեր դիզայնում պահպանվում են բնական նյութերը՝ մետաղ, բազալտաքար և բուրդ: Մեր Երևանում գործող հյուրանոցից, որը Հանրապետության հրապարակի և Վերնիշաժ տոնավաճառի հարևանությամբ է, հեշտությամբ կարելի է հասնել քաղաքի տեսարժան վայրեր: Վայելեք ձեր հանգիստը սենյակներում, որոնք զարդարված են հարմարավետ և ընտանեկան մթնոլորտ ստեղծող Թուֆենկյան բրենդի բարձրաճաշակ գորգերով: Անցկացնելով հանգիստը մեր հյուրանոցում՝ օգտվեք բացօթյա լողավազանից, կազմակերպեք միջոցառումներ մեր նորաբաց կոնֆերանս սրահում և այցելեք Թուֆենկյան գորգերի ցուցասրահ: Ըմբոշխնեք Խարբերդ ռեստորանի խոհանոցային հրաշքները, որտեղ ճաշկերույթների ընթացքում հնչում է ջազ երաժշտություն: Բացահայտեք գինու մշակույթի և տեղական բարձրորակ խոհանոցի հանդեպ մեր սերը: Միացեք մեզ և, արժանանալով սիրալիր սպասարկման, կունենաք անմոռանալի հիշողություններ: 


Սկսած amd 47 050 -ից

Ամրագրել
Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոց

Հայաստան, Լոռու մարզ, Ձորագետ գյուղ

Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոց

Ձորագետի կիրճում` Դեբեդ գետի ափին տեղակայված Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցը գրավում է իր միջնադարյան ոճով կառուցված շինությամբ՝ պատված բազալտ քարով: Օգտվեք լողավազանից և շոգեբաղնիքից, ճաշակեք արևմտահայկական և տեղական խոհանոցի ուտեստները մեր ռեստորանում և այցելեք շրջակայքի տեսարժան վայրերը, ինչպիսիք են Հաղպատի ու Սանահինի վանքերը: ։ 

Իր բազմաթիվ հարմարությունների շնորհիվ Ավան Ձորագետ հյուրանոցը հնարավորություն է տալիս անմոռանալի հանգիստ անցկացնելուն զուգահեռ նաև կազմակերպել տպավորիչ միջոցառումներ ու խնջույքեր, ինչպես նաև բացահայտել Լոռվա մարզի հրաշալիքները։

Սկսած amd 37 000 -ից

Ամրագրել
Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոց

Հայաստան, Գեղարքունիկի մարզ, Ծափաթաղ գյուղ

Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոց

Վայելեք Սևանա լճի ափին գտնվող Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցի հանգիստ մթնոլորտը: Հյուրանոցը հնարավորություն է ընձեռնում հանգստանալ խաղաղ և գեղեցիկ բնության գրկում՝ գտնվելով Սևանա լճի ափից ընդամենը մի փոքր քայլելու ճանապարհի վրա: Հյուրանոցն ունի 33 հարմարավետ սենյակներ՝ հիասքանչ տեսարաններով․ քաղաքի եռուզեռից փախուստի կատարյալ տարբերակ։ Սկսեք Ձեր օրը նախաճաշից, որտեղ մատուցվում են ֆերմային թարմ ուտեստներ, այդ թվում՝ ֆավորիտ համարվող խնձորով ռուլետը՝ պատրաստված տեղական խնձորներից: Լիցքաթափվեք բացօթյա ջեռուցվող լողավազանում և շոգեբաղնիքում։ Բացահայտեք շրջակա տարածքը՝ մասնակցելով հյուրանոցի կողմից կազմակերպվող արշավներին, ինչպես նաև կարող եք օգտվել հեծանիվների վարձման ծառայությունից։ Հյուրանոցի հարակից լողափը հարմարեցված է կայակինգի և լողալու համար, իսկ ընդամենը մի քանի րոպե քայլելու ճանապարհի վրա գտնվող Զանազան ռեստորանում կարող եք վայելեք մեր յուրօրինակ ուտեստները։ Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցը սեզոնային է և աշխատում է ապրիլի 15-ից նոյեմբերի 1-ը:


Սկսած amd 37 000 -ից

Ամրագրել
Թուֆենկյան Հին Դիլիջան համալիր

Հայաստան, Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան

Թուֆենկյան Հին Դիլիջան համալիր

Տեղափոխվեք կախարդական անցյալ՝ Թուֆենկյան Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում: Մեր հյուրանոցը, որը տեղակայված է Դիլիջանի վերակառուցված Շարամբեյան հին փողոցում, արտացոլում է 19-րդ դարավերջի ոգին: Ընկղմվեք մեր Անանով հյուրատան պատմական մթնոլորտի մեջ, որտեղ սենյակներն աչքի են ընկնում բրդյա ձեռագործ ծածկոցներով, փայտյա կահույքով ու հարմարավետ լուսավորությամբ: Համտեսե՛ք Հայկանուշ ռեստորանի խոհարարական հրաշքները: Ռեստորանը գտնվում է առանձին շենքում և առաջարկում է ոչ միայն արևմտահայկական խոհանոց, այլ նաև այլ հետաքրքիր ու ինքնատիպ կերակրատեսակներ: Բացահայտեք Դիլիջանի հարուստ պատմությունը՝ այցելելով մասնագիտացված արհեստանոցներ ու ստուդիաներ, որոնք այս պատմական տարածքում նոր կյանք են տալիս արվեստին ու արհեստներին: Ճանապարհորդեք ժամանակի միջով Թուֆենկյան Հին Դիլիջան համալիրում, որի 18 յուրօրինակ սենյակները կապահովեն Ձեր հանգիստն ու հարմարավետությունը: 

Սկսած amd 37 000 -ից

Ամրագրել

Ձեր հարմարավետության համար

Նախաճաշ բուֆետ

Անվճար Wi-Fi

Թուֆենկյան գորգերով զարդարված սենյակներ

Սենյակի ամենօրյա մաքրում

Ջեռուցման համակարգ

Հիգիենիկ պարագաներ

Չծխողների սենյակ

Լոգանքի սրբիչներ

Արբանյակային հեռուստատեսություն

Շշալցված ջուր

Սուրճ և թեյ համարում

Եզակի առաջարկներ

  • Անվճար դիմավորում օդանավակայանից մեր կայքում ամրագրելու դեպքում
  • Սննդի ծառայություն
  • Ժամանց և էքսկուրսիաներ

ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՑԱՆՑ

  • Սենյակները զարդարված են Թուֆենկյան գորգերով
  • Անհատական ​​հողաթափեր
  • Նախաճաշ բուֆետ
  • Կոնսյեռժ ծառայություն
  • Սենյակի ամենօրյա մաքրում
  • Անվճար Wi-Fi
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Լոգանքի պարագաներ
  • Ավտոկայանատեղի
  • Ռեստորան և բար
  • Ուղեբեռի պահեստավորում
  • Գեղատեսիլ դիրք

Մեր հյուրանոցները քարտեզի վրա