Բազմադարյա խոհարարական ավանդույթի վերածնունդ
Երևանում գտնվող «Թուֆենկյան Խարբերդ» ռեստորանը Ձեզ հրավիրում է հայկական ավանդական խոհանոցի կատարելապես նոր աշխարհ:
Մեր խոհարարական ավանդույթների զգալի մասը, հատկապես Արևմտյան Հայաստանի, ինչպես մեր հսկայական մշակութային ժառանգության մեծ մասը, կորսվել է ցեղասպանության տարիներին և մեզ են հասել ընդամենը մի քանի հանրահայտ ճաշատեսակներ, որոնք էլ դարձել են մեր խոհանոցի հպարտությունը:
Սակայն Երևանում գտնվող «Թուֆենկյան Խարդբերդ» ռեստորանում մենք ջանում ենք վերածնել հայկական մշակույթի այս կարևոր բաղադրիչը, վերականգնել մեր խոհարարական ավանդույթները և հրամցնել մեր հյուրերին իրական ճաշկերույթի հաճույքը: Մեր ուտեստները պատրաստվում են բացառապես թարմ մթերքից: Համադրված հարյուրամյա խոհարարական ավանդույթների հետ՝ ուտեստները մատուցվում են որպես Արևմտյան Հայաստանի ճաշատեսակներ`պատրաստված նոր եղանակով:
Մեր ճաշացանկը կազմված է մեծ սիրով և հոգատարությամբ: Այն կազմելու համար մենք ճամփորդել ենք Հայաստանի պատմական գյուղերում և ուսումնասիրել ու գրանցել տեղական ճաշատեսակներն ու դրանց պատրաստման եղանակները, ժամեր շարունակ թերթել հին խոհարարական գրքեր և բացահայտել մի շարք վաղուց մոռացված բաղադրատոմսեր, որոնք պահպանվել էին միայն անձնական նոթատետրերում:
Մենք սնունդը համարում ենք մեր մշակույթի կարևոր ամենամնայուն և միևնույն ժամանակ անընդհատ փոփոխվող տարրերից մեկը և մեր առաքելությունն ենք համարում շարունակ նոր շունչ հաղորդել Արևմտյան Հայաստանի խոհանոցին: Մենք միշտ փնտրում ենք նորանոր սեզոնային բաղադրատոմսեր և համեմունքներ, որոնք ներառում ենք մեր ամենօրյա ճաշացանկում:
Մենք ի սրտե ցանկանում ենք, որ «Թուֆենկյան Խարբերդ» ռեստորանում Դուք ոչ միայն վայելեք ձեր օրը, այլև հարստացնեք հայկական խոհանոցի մասին Ձեր գիտելիքները:
Աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը` հայերը, միշտ շատ բարձր են գնահատել իրենց բազմահարուստ խոհանոցի ավանդույթները: Հազարամյակներ շարունակ մեր նախնիները բնակվել են միմյանցից կտրված գյուղերում: Արդյունքում էլ ստացվել է մեր խոհանոցի ամենաբնորոշ առանձնահատկությունը` բազմազանությունը. ինչպես որ մեր լեզուն է հարուստ բարբառներով, այնպես էլ մեր խոհանոցն է հարուստ տարածաշրջանային տարբերություններով:
Հյուրերը կարող են վայելել իրենց ժամանակը հիմնական սրահում, ռեստորանի երկրորդ հարկում գտնվող հարմարավետ լաունջ տարածքում կամ բացօթյա սրճարանում: Ռեստորանը կարող է տեղավորել մինչև 100 անձ։
Այցելեք մեզ հետևյալ հասցեով` Հանրապետության 48, Երևան, Հայաստան