COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness

Մրցանակներ և Ճանաչում

Մրցանակներ և Ճանաչում

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը շարունակում է ճանաչում ձեռք բերել շնորհիվ իր՝ ամբողջ աշխարհում հայտնի բարձրակարգ ծառայությունների և բարձր պատասխանատվություն ստանձնած բիզնես մշակույթի, ինչին անդրադարձել են մի քանի աշխարհահռչակ ամսագրեր, ինչպիսիք են.

  • Travel and Leisure
  • Food and Wine
  • En Route
  • Budget Travel
  • Interior Design
  • Metropolitan Home
  • New York Times

 

 

 2019թ. Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցն արժանացավ 9.2 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ hotels.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

 2019թ. Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցն արժանացավ 9.4 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ hotels.com-ի հատուկ «Հյուրերի կողմից ամենասիրված և ամենապահանջված հյուրանոց» անվանակարգում: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների և որոնումների վրա:

 

2018թ. Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցն արժանացավ 9.2 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ booking.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

2018թ. Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցն արժանացավ 8.9 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ booking.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

 

2018թ. Հին Դիլիջան Համալիր հյուրանոցն արժանացավ 8.9 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ booking.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

2018 թ. Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցն արժանացավ 8.7 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ booking.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

 

 2016թ. Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցն արժանացավ 9.1 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ booking.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

 

 

 2016թ. Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցն արժանացավ 4.7 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ hotels.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

 

 2015 թ. Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցն արժանացավ 9.1 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ booking.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

2005 թվականին «Travel and Leisure»-ի դեկտեմբերյան համարը հանձնեց ամսագրի «Global Vision» մրցանակը` ներկայացնելով ամենանորարարական ծրագրերն ու կազմակերպությունները, որոնք պահպանում են «Ճամփորդական աշխարհի» պատմական, մշակութային և էկոլոգիական ներդաշնակությունն ու ամբողջականությունը: «Travel and Leisure» - խմբագիրները հարյուրավոր թեկնածուներից ընտրեցին եզրափակիչ փուլ անցնողներին և առաջադրեցին յոթ անվանակարգերում` ներկայացնելով մասնագիտական ժյուրիի դատին: Մրցանակային անվանակարգերը հետևյալն էին. տնտեսական զարգացում, մշակույթի պահպանում, հանրային աջակցություն, կանաչ/ էկո-հյուրանոցների զարգացում, բանապահպանական գործունեություն, նորարարություն և կորպորատիվ նախաձեռնողականություն: Թուֆենկյանը «Travel and leisure» ամսագրի կողմից արժանացավ «GlobalVision» մրցանակին` Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու համար`շնորհիվ մշակույթի հանդեպ պատասխանատու մոտեցում որդեգրած բիզնես գործունեության, որը չի սահմանափակվում միայն տուրիզմով ու դրան հարակից ոլորտներով այլ նաև առաջ է մղում զարգացող երկրների տնտեսությունը:

 

 Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցին անդրադարձել է «Kiwi Collection»-ը՝ լյուքս դասի հյուրանոցների մասին մասնագիտական կարծիքներ հրապարակող աշխարհի ամենամեծ անկախ կազմակերպությունը: «Kiwi Collection»-ի բարձրակարգ և մեծ վարկանիշ վայելող խորհդատուների անձնակազմն ընդգրկում է հյուրանոցային բիզնեսի ու հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչների: Մասնագետների բարձր որակը, որն ապահովում է մասնագիտական խորհրդի գերազանց մակարդակը, էլ ավելի է ընդգծում «Kiwi» ընկերության հետևողական գործելակերպը՝ որպես բարձրակարգ ճանապարհորդության մասին տեղեկատվություն տրամադրող վստահելի աղբյուր: