Հյուրերի Հավատարմության ծրագիրը՝ հավատարիմ հաճախորդների առցանց համակարգ է: Դառնալով Հավատարիմ ծրագրի անդամ՝ դուք ստանում եք ամրագրման հատուկ պայմաններ և յուրաքանչյուր ամրագրումից միավորներ կուտակելու և հետագայում այդ միավորները Թուֆենկյան հյուրանոցային ցանցի կողմից առաջրկվող ծառայությունների դիմաց փոխանակելու հնարավորություն:
Միացեք Հավատարմության Ծրագրին՝ գրանցվելով www.tufenkianheritage.com կայքում և ստացեք հատուկ առավելություններ՝ միավորներ, յուրաքանչյուր առցանց ամրագրման դիմաց:
Անդամակցելով ծրագրին՝ յուրաքանչյուր այցելու ստանում է 5% զեղչ բոլոր առցանց ամրագրումների համար:
Կուտակելով միավորներ՝ 8,000 միավոր, այցելուների անդամակցության փաթեթը ավտոմատ կերպով փոխվում է «Արծաթե փաթեթի», ինչը հնարավորություն է տալիս օգտվել 10% զեղչից բոլոր առցանց ամրագրումների համար:
20,000 միավոր կուտակելու դեպքում այցելուների անդամակցության փաթեթը ավտոմատ կերպով փոխվում է «Ոսկե փաթեթի», ինչը հնարավորություն է տալիս օգտվել 15% զեղչից բոլոր առցանց ամրագրումների համար:
Այս զեղչերը կիրառվում են բոլոր սակագներիհամար, բացառությամբ՝ հատուկ առաջարների շրջանակներում գործող սակագների:
Բացի այդ հավատարիմ հաճախորդները ունեն հնարավորություն օգտվել առցանց ամրագրման ժամանակ տրամադրվող այլ առավելություններից.
*Հյուրը կարող է փոխել իր փաթեթը նույնիսկ, եթե արդեն ծախսել է կուտակած միավորները: Միավորների հաշվարկը սկսվում է առաջին իսկ առցանց ամրագրումից: Կուտակված և չսպառված միավորները զրոյանում են վերջին գործարքից 5 տարի անց:
Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցային ցանցի 4 հյուրանոցներից մեկի առաջին իսկ սենյակի ամրագրման պահից Դուք սկսում եք կուտակել միավորներ՝ յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց ստանալով 10 միավոր: Ամրագրումները համարվում են իրական, եթե դրանք կատարվել են պաշտոնական կայքի՝ www.tufenkianheritage.com, հեռախոսազանգի կամ էլ.հասցեին նամակ ուղարկելու միջոցով:
1. Միավորները ակտիվանում են այցելուի հյուրանոցից մեկնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում:
2. Միավորները չեն կուտակվում այն դեպքում, երբ ամրագրումները կատարվել են տուրիստական ընկերությունների, օնլայն տուրսիտական հարթակների (Expedia.com, Booking.com և այլն), ինչպես նաև այլ միջնորդ կազմակերպությունների միջոցով:
3. Միավորները կարող են հաշվանցվել Հավատարմության ծրագրի մասնակցի հաշվին նաև այն դեպքում, երբ վերջինս վճարում իրականացնի մեկ այլ սենյակի ամրագրման համար, որտեղ կբնակվեն Հավատարմության ծրագրի ոչ մասնակից հյուրերը, ճիշտ այն ժամանակահատվածով, ինչ ինքը՝ ծրագրի անդամ հյուրը:
Որոշակի քանակի միավորներ կուտակելուց հետո, կարող եք կատարել փոխանակում հետևյալ ծառայությունների հետ.
մեկ շիշ գինի | 2,500 միավոր, |
վաղ Մուտք / ուշ Ելք | 5,000 միավոր, |
համարի փոփոխում՝ | 7,500 միավոր, |
այցելություն ԱրմԱս գինու գործարան մեկ անձի համար | 10,000 միավոր, |
անվճար գիշերակաց* | 10,000 միավոր, |
* Վաղ Մուտքը / ուշ Ելքը կամ համարի փոփոխումը տրամադրվում են միայն այն դեպքում, եթե կան ազատ ՍՏԱՆԴԱՐՏ տեսակի համարներ:
Ամրագրման չեղարկման գործընթացը նույնն է բոլոր այցելուների համար: Այս դեպքում միավորները կնվազեցվեն սենյակի ամրագրման արժեքին համապատասխան միավորների չափով: