Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ամառ 2020-ը Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցում

Ամառ 2020-ը Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցում

Այս ամառն անցկացրեք Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Սևանում։ 

Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցը՝ տեղակայված աշխարհի ամենաբարձրադիր լճի ափին, Ձեր երազանքների հանգստավայրն է։ Մոռացեք առօրյա հոգսերի մասին մեր նոր վերանորոգված և ջեռուցվող բացօթյա լողավազանում՝  աստղաշատ երկնքի տակ։

Ստորև ներկայացնում ենք գները ( մեկ գիշերվա համար).

 pricelist

 

Գները ներառում են՝

- կացարան,

- նախաճաշ (09:00-12:00),

ընթրիք (17:00-20:00),

- ջուր, թեյ և սուրճ սենյակում,

- բացօթյա ջեռուցվող լողավազան,

- ջակուզի և շոգեբաղնիք, 

- սեղանի թենիս և բիլիարդ (լրացուցիչ վճարով),

- WiFi.

 

Պայմաններ.  

- Առաջարկը գործում է 2 և ավել գիշեր ամրագրելու դեպքում,

- Բժշկական դիմակների կրումը պարտադիր է,

- 1.5-2մ սոցիալական հեռավորության պահպանումը պարտադիր է,

- Ռեստորանում մեկ սեղանի շուրջ 5 հոգուց ավել հյուրեր չեն թույլատրվելու,

- Հյուրերի ջերմությունը չափվելու է թե՛ ժամանման պահին, թե՛ դրանից հետո ամեն առավոտ մեր հյուրանոցում գտնվելու ընթացքում,

- Հանրային վայրերը հաճախակի ախտահանվելու են,

- Մինչև 5 տարեկան երեխաների համար հյուրանոցն անվճար է, 

- Մինչև 5 տարեկան երկու երեխաների համար մեկ գիշերվա վճարը 6 000 դրամ է,

- Երրորդ անձի համար վճարը մեկ գիշերվա համար 10 000 դրամ է,

- 5-12 տարեկան երեխաների համար մեկ գիշերվա վճարը 6000 դրամ է։

- Ռեստորանի և բարի ծառայությունների համար տրվում է 10% զեղչ։ 

 

Գրանցվեք մեր բոնուսային ծրագրին, կատարեք առցանց ամրագրումներ և հավաքեք միավորներ հետագա նվերների համար։ 

Ամրագրումների և/կամ հարցերի համար, խնդրում ենք, զանգահարել +374 93 947891 հեռախոսահամարին կամ ուղարկել մեզ նամակ հետևյալ էլ. հասցեին՝ [email protected].

Որոնել