Եթե փնտրում եք տարբերակներ հոյակերտ լեռներում արշավների մեկնելու, հետաքրքիր արկածներ ապրելու կամ պարզապես լճի ափին հիասքանչ արևամուտով հիանալու և հանգիստը վայելելու համար, մեկնե՛ք Հայաստանի Գեղարքունիքի մարզ: Այս գեղատեսիլ շրջանում կա այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաճելի հանգստի համար՝ վեհաշուք լեռներ, բյուրեղյա մաքուր օդ, թարմ և համեղ տեղական սնունդ և իհարկե Հայաստանի գանձերց մեկը՝ Սևանա լիճը:
Սևանա լիճը կամ, ինչպես տեղացիներն են այն անվանում են` «Սևանա ծովը», Եվրասիա մայրցամաքի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Այն գտնվում է ծովի մակարդակից մոտավորապես 1,900 մետր բարձրության վրա և զբաղեցնում է Հայաստանի տարածքի 1/6 մասը: Սևանա լճի մերձակայքը ամառային արձակուրդներին և հանգստյան օրերին սիրված հանգստավայր է տեղացիների և արտերկրյա հյուրերի համար: Եկե՛ք միասին ուսումնասիրենք, թե այս գեղեցիկ շրջանն ինչ կարող է առաջարկել ձեր ամառային հանգիստն անմոռանալի դարձնելու համար:
1. Մեկնե՛ք արշավների գեղատեսիլ վայրերով
Կալավան գյուղի շրջակայքում կարող եք ընտրել ոչ բարդ մեկօրյա արշավուղիներից մեկը, որոնք անցնում են անտառապատ լեռներով, այնուհետև օգտվել շրջակա գյուղերի բնակիչների հյուրընկալությունից և համտեսել տեղական թարմ գյուղական մթերքը:
Դուք կարող եք նաև մագլցել Արտանիշ լեռը (2,460 մ) և հիանալ գագաթից բացվող Սևանա լճի հիասքանչ տեսարանով: Հատկանշական է, որ այդ գագաթից կարելի է տեսնել Սևանա լճի ամենանեղ հատվածը, որտեղ «Փոքր» և «Մեծ» Սևանները միավորվում են:
2. Արծվի պես ճախրե՛ք երկնքում և հիացե՛ք Սևանա լճի տեսարանով
Գեղարքունիքի մարզում է գտնվում Հայաստանում էքստրեմալ ժամանցի ամենահայտնի վայրերից մեկը՝ Ծովագյուղ համայնքի տարածքում տեղակայված պարապլաներիզմի կենտրոնը: Այստեղ դուք կարող եք զգալ երկնքում ճախրող արծվի բերկրանքը և վայելել լեռներով շրջապատված գեղեցիկ լճի տեսարանը: Եթե նույնիսկ ինքներդ պարապլաներիստ չեք և չունեք ձեր սեփական թռչող սարքը, ապա կարող եք փորձել ձեր ուժերն այս սպորտում՝ թռչելով փորձառու պարապլաներիստի հետ համատեղ և ապրել անկրկնելի զգացողություններ՝ ցանկացած արձակուրդ անմոռանալի դարձնելու համար:
3. Զբաղվե՛ք կայտբորդինգով, վինդսերֆինգով կամ նավարկե՛ք
Բարձրադիր լեռնային Սևանա լիճը ուժեղ քամիներ է խոստանում արկածների սիրահարներին: Եթե ձեր ամառային արձակուրդները ցանկանում եք ադրենալինի չափաբաժնով համեմել, մեկնե՛ք Սևան՝ կայտբորդինգ (օդապարուկային տախտակային սպորտաձև) (kiteboarding) կամ վինդսերֆինգ (windsurfing) մարզաձևերով զբաղվելու համար: Եվ հակառակը՝ եթե արագությունը և ադրենալինը ձեզ այնքան էլ հաճելի չեն, կարող եք նավարկել լճով, վայելելով լեռների հոյակերտ տեսարանները, կամ տեղացիների հետ փորձել ձեր ուժերը ձկնորսության մեջ:
4. Վայելե՛ք ձեր հանգիստը լճի ափին
Իսկ եթե դուք արկածների մեծ սիրահար չեք, կարող եք պարզապես հանգստանալ Սևանի գեղեցիկ լողափերից մեկում, արևային լոգանքներ ընդունել, վայելել մայրամուտերը, լողափում ձեր յոգան սկսել արևին ողջունելով կամ պարզապես մեդիտացիա անել ալիքների ձայնի ներքո:
5. Ընտրե՛ք բարձակարգ հյուրընկալություն առաջարկող հյուրանոց
Արկածներով և վառ տպավորություններով լեցուն օրվա ավարտից հետո հանգստանալու լավագույն տարբերակը Սևանա լճի արևելյան ափին գտնվող «Թուֆենկյան ժառանգություն» հյուրանոցնային ցանցի Ավան Մարագ Ծափաթաղ բարձրակարգ բուտիկ հյուրանոցում հանգստանալն է: Սևանա լճի ափին գտնվող փոքրիկ ֆերմերային և ձկնորսական գյուղում տեղակայված այս հյուրանոցը հիանալի վայր է հանգստի համար: Այստեղ դուք կարող եք օգտվել բացօթյա լողավազանից, տաք լոգարանից և շոգեբաղնիքից, ինչպես նաև բիլիարդ խաղալ: Ռեստորանն առաջարկում է տեղական ճաշատեսակների լայն ընտրանի` պատրաստված տեղական մթերքներից: Հյուրանոցը լավագույն վայրն է հեռավոր գյուղում հանգիստը վայելելու համար` օգտվելով դրա համար նախատեսված բոլոր հարմարություններից, ինչպես նաև փորձել Սևանա լճի մերձակայքում հասանելի բոլոր արկածային հնարավորությունները:
Սևանա լիճը ամառային արձակուրդների ըհնթացքում ձեզ բազում հաճելի պահեր կպարգևի: Պլանավորե՛ք ձեր երկարատև արձակուրդը կամ հանգստյան օրերի ճամփորդությունը` այստեղի բոլոր վայելքներից օգտվելու համար և ամրագրեք ձեր կացությունը Թուֆենկյան Ավանդական հյուրանոցներում՝ հանգիստն էլ ավելի հիշարժան է դարձնելու համար:
Տեքստը՝ AmatuniCopywriting
Նկարները՝ www.google.com