COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness

Հայրենիքը

Հայրենիքը

Հայաստանն աշխարհն այն սակավաթիվ վայրերից է, որը դեռ գաղտնիքներ է ամփոփում և անմոռաց հրճվանք պարգևում դրանք բացահայտողներին: Պատմության դեռևս վաղնջական ժամանակներից Հայոց աշխարհը եղել է մշակույթների խաչմերուկ` դարպաս արևելքի և արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև: Այս տարածաշրջանը միշտ արժեքավոր է համարվել իր բազմազան բնության շնորհիվ: Թեպետ կլիման մեծամասամբ տաք է` չոր ամառներով և ցուրտ ձմեռներով, Հայաստանի բնաշխարհին հատուկ է զանազան միկրոկլիմայական գոտիներ, ինչպիսիք են, օրինակ, անապատայինն ու խոնավ ճահիճները: Շնորհիվ բնակլիմայական հարուստ բազմազանության Հայաստանը միշտ աչքի է ընկել իր մեծ ու տարատեսակ բուսական և կենդանական աշխարհով:

Բիբլիական ժամանակներում Հայկ Նահապետը, պարտության մատնելով ասորական կայսրությանը, նվաճեց Հայաստանի անկախությունն ու սկիզբ դրեց մարդկության այս բնօրանում հայ ազգի առասպելական ծագմանը և հայկական յուրահատուկ մշակույթի ծաղկունքին: Վաղ միջնադարում Քրիստոնեություն ընդունելով ու շրջապատված լինելով հեթանոսներով, իսկ հետագայում մուսուլման հարևաններով՝ հայերը պահպանեցին իրենց ինքնությունը` նույնիսկ հարյուրամկներ լինելով օտար նվաճողների իշխանության տակ: Կյանքի ու երկրի հանդեպ սերը ուղեկցել է հայերին դարեր շարունակ ու հասել մինչև մեր օրերը:

Շրջելով Հայաստանի բնաշխարհով՝ հյուրերը կհանդիպեն մեծաթիվ գեղեցիկ ու վեհաշուք եկեղեցիների, որոնք քրիստոնեական պատմության լուռ վկաներն են: Առաջին եկեղեցին, կառուցված Էջմիածնում, դարձավ Հայաստանի առաքելական եկեղեցու նստավայրը, երբ Հայաստանը աշխարհում Քրիստոնեությունն առաջինն ընդունվեց որպես պետական կրոն: Վերջին 1700 տարիների ընթացքում բազմաթիվ եկեղեցիներ, տաճարներ ու վանքեր են կառուցվել հայկական եկեղեցական ճարտապետության ավանդույթների ոգով: Դրանցից շատերը մինչ այժմ կանգուն են:

Նույնիսկ, եթե դեռ չեք հասցրել վայելել Հայաստանի քաղցրահամ մրգերն ու համեղ ավանդական ուտեստները, չափազանց բարդ է չշլանալ այն գեղեցկությամբ ու բազմազանությամբ, որ հատուկ է երևանյան համերգասրահներին, պատկերասրահներին, սրճարաններին, բարերին և գիշերային ակումբներին, ինչպես նաև չհիանալ Սևանա լճով ու նրա շուրջ տարածվող գեղատեսիլ լեռներով, հազարամյա կառույցներով, որոնց տարիքը գերազանցում է անգամ եգիպտական բուրգերին: