Հարսանիք Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցում
Հարսանեկան փաթեթը ներառում է.
- Անհատականորեն կազմված ճաշացանկ, ըստ Ձեր ճաշակի (տես ճաշացանկի նմուշօրինակը):
- Մեկ շիշ անվճար շամպայն, մրգեր և շոկոլադ նորապսակ զույգի համար:
- Գիշերակաց ամբողջ հյուրանոցում Ձեզ և Ձեր հյուրերի համար (երկու և երեք անձի համար նախատեսված սենյակները ներառյալ):
- Նախաճաշ հաջորդ առավոտյան հարսանիքի բոլոր հյուրերի համար:
- Լողավազանային խնջույք հաջորդ օրը (յուրաքանչյուր հյուրի համար ներառյալ 1 կոկտեյլի արժեքը):
Հավելյալ վճարով ծառայություններ
- Լողավազանի մոտ շամպայնի հյուրասիրություն (ներառյալ նախուտեստների, ակրատներ, մրգերի և զովացուցիչ ըմպելիքների ընտրանի):
- Հրավառություն (հավելավճար`առանձնահատուկ և անհատական ձևավորման համար)
- Սեղանների ձևավորում ծաղիկներով (հավելավճար`առանձնահատուկ և անհատական ձևավորման համար)
- Հատուկ Ձեզ համար ձևավորված հարսանեկան տորթ (հավելավճար`առանձնահատուկ և անհատական ձևավորման համար)
Ճաշացանկի օրինակ
- 4 տեսակի աղցան՝ ըստ Ձեր ընտրության
- 4 տեսակի նախուտեստ՝ ըստ Ձեր ընտրության
- 3 հիմնական ճաշատեսակներ՝ ըստ Ձեր ընտրության (ձուկ, խոզի միս, տավարի կամ հավի միս): Բոլոր հիմնական ճաշատեսակները մատուցվում են խավարտի հետ
- Մրգեր / Պաղպաղակ
- Թեյ / Սուրճ
- Զովացուցիչ ըմպելիքներ
Սույն փաթեթի նմուշօրինակը չի ներառում ոգելից խմիչքների արժեքը:
Եթե ցանկանում եք ամրագրել այս հարսանեկան փաթեթը կամ ցանկանում եք կազմակերպել Ձեր միջոցառումն ըստ Ձեր նախապատվության, խնդրում ենք կապվել մեզ հետ:
tsapatagh@tufenkian.am
info@tufenkian.am
+374 93 947891