COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness

Հարսանիք և մեղրամիս Թուֆենկյանում

Հարսանիք և մեղրամիս Թուֆենկյանում

Ձեր հարսանիքի օրն ավելին է, քան պարզապես մեկ օր Ձեր առօրյա կյանքից...

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցի հյուրանոցները, գտնվելով պատմական Հայաստանի էկզոտիկ տարբեր  անկյուններում, հիանալի տարբերակներ են Ձեր երազանքի հարսանիքը իրականություն դարձնելու համար: Մեր բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը հոգ կտանի, որ Դուք լիարժեք վայելեք Ձեր հարսանեկան արարողությունը: 

«Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցի» անձնակազմը կհոգա Ձեր հյուրերի և հարսանեկան ծեսի մասին ամենաբարձր մակարդակով, մինչ Դուք կվայելեք Ձեր հանգիստը շքեղ ու հարմարավետ սենյակներում: Մեր անձնակազմն իր ուշադիր վերաբերմունքով կօգնի, որպեսզի Դուք հաջող պլանավորեք և իրականություն դարձնեք Ձեր հարսանիքը, ինչպես նաև կանի լավագույնս, որպեսզի այդ օրը հավերժ մնա Ձեր ու Ձեր հյուրերի հիշողության մեջ: Եթե ցանկանում եք կազմակերպել Ձեր պսակադրությունը գետի ափին`լեռների ստորոտում, կամ էլ հնադարյան վանքում կամ անցկացնել մեղրամիսը քաղաքային միջավայրում կամ էլ ընդհակառակը` հիանալ կուսական անտառների գեղեցկությամբ, ապա «Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը» սիրով պատրաստ է ընձեռել Ձեզ նման հնարավորություն:

Հայկական բնաշխարհի վեհատեսիլ գեղեցկությունը հիանալի միջավայր է Ձեր համատեղ կյանքի մեկնարկի համար: Մեր խոհարարական թիմը կպատրաստի Ձեր ընտրած ճաշատեսակները, որոնք կգոհացնեն ամենաքմահաճ հյուրերին: Թույլ տվեք մեզ ցուցաբերել այն հոգատարությունն ու ուշադրությունը, ինչով «Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը» հատկապես հայտնի է:

Ձեր հարսանիքի կազմակերպումն ավելի դյուրացնելու նպատակով` մենք պատրաստել են հարսանեկան փաթեթներ, որոնցից Դուք կարող եք ընտրել Ձեր նախընտրածը: Իսկ եթե ցանկանում եք ինքներդ պլանավորել Ձեր հարսանիքի բոլոր դետալները, ապա այս փաթեթները կխթանեն Ձեր երևակայությունը:

Կապը մեզ հետ՝

info@tufenkian.am

+374 60 501030

Book now