«Ավան Մարագ Ծափաթաղի» յուրահատուկ «Զանազան» ռեստորանի գեղեցիկ բացօթյա բակից հիանալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճն ու շրջակայքը: Հայկական խոհանոցի բացառիկ ճաշատեսակներ՝ պատրաստված տեղական բաղադրատոմսերով և թարմ մթերքով Թուֆենկյանի խոհարարական թիմի կողմից նորովի են մատուցվում:
Հյուրերը կարող են վայելել իրենց ճաշը միջնադարյան շնչով ձևավորված ճաշասարհում կամ էլ հյուրանոցի բացօթյա բակում: Ռեստորանը կարող է տեղավորել մինչև 130 անձ։
«Զանազան» ռեստորանի բաձր կամարապատ առաստաղով սրահները անկրկնելի միջավայր են ստեղծում, որի շնորհիվ հյուրերը՝ ժամանակի մեջ ճամփորդություն կատարելով, վայելում են իրենց ընթրիքը՝ կարծես իշխանական կալվածքում տրվող ճաշկերույթ: Ճաշակեք Սևանա լճից բռնած թարմ սպիտակ ձուկը, որը տեղական խոհանոցի ամենահայտնի խորտիկն է: Թուֆենկյանի խոհարարները ձուկ պատրաստելու իսկական վարպետներ են, լինի թավայում տապակած, խաշած, թե խորոված կամ գազօջախում եփած:
ՖԻՐՄԱՅԻՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Աղցան «Զանազան»
Շերտ-շերտ կտրտված լոլիկ, վարունգ, հայկական ավանդական պանիր, մատուցվում է տապակած լավաշով
Կանաչ ձիթապտղով և խնձորով աղցան
Շերտ-շերտ կտրտված ձիթապտուղ, խնձոր և հայկական ավանդական պանիր
Զմյուռնիայի քյուֆթա
Նրբորեն համեմված ու կավե ափսեներով մատուցվող աղացած տավարի միս համեմված լոլիկի թանձրուքով և հայկական համեմունքներով
Գազօջախում տապակած սիգ
Թարմ, սպիտակ Սևանա ձուկ մարինացված լոլիկի և պղպեղի սոուսի մեջ և խորովված հայկական ավանդական եղանակով
Խնձորի թխվածք
Դարչինով համեմված խնձոր, ընկույզ և չամիչ փաթաթված բարակ խմորի մեջ
Մենյու